Загрузка...
00:11
Նոր սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը` հեղափոխությունից դուրս

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Սա թերևս խորհրդանշական իրադարձություն կհանդիսանա, որպեսզի մեր պետական, քաղաքական ինստիտուտները վերջապես դուրս գան, այսպես կոչված, հայկական օրակարգի շրջանակից` ուշադիր հետևելով այն գլոբալ և ռեգիոնալ զարգացումներին, որոնք նոր ռիսկեր են ծնում Հայաստանի անվտանգության համար:

Նոր մարտահրավերները հետևանք են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված միջազգային ճգնաժամի, որը նույնիսկ կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում, մանավանդ որ տարիների ընդմիջումից հետո երեկ Գազայի հատվածում արյունալի բախումներ են սկսվել Իսրայելի բանակի և պաղեստինցիների միջև:

Սակայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հարուցել է այլ պրոբլեմներ ևս, որոնք ուղղակիորեն են առնչվում Հայաստանի անվտանգությանը:

Օրեր առաջ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում իրենք նույնպես միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ գործուն քայլերի կդիմեն:

Այս դեպքում Սաուդյան Արաբիան` Պակիստանից հետո, կդառնա երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:

Իհարկե, Սաուդյան Արաբիան միջուկային զենք ստեղծում է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ, և այս հանգամանքն ուղղակիորեն մարտահրավերներ չի ստեղծում Հայաստանի անվտանգության համար, սակայն ավելի անկանխատեսելի ու քաոտիկ է դարձնում տարածաշրջանը` լարվածությունը կամ նույնիսկ պատերազմն ընդհուպ մոտեցնելով Հայաստանի սահմանին:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Մուհամեդ Ռոհանիի հետ` պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել հայ-իրանական հարաբերությունները, այդ թվում` էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում:

Սակայն դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից՝ Հայաստանի վարչապետի տեսլականն ավելի շատ ցանկությունների դաշտում է, քան ռեալ պոլիտիկի` հիմնված տարածաշրջանային իրողությունների վրա:

Ինչքան էլ թավշյա հեղափոխությունից հետո որոշակիորեն փոխվել են Ռուսաստանի մարտավարությունն ու վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, պետք չէ ակնկալել Մոսկվայի քաղաքականության որակական փոփոխություն սեղմ ժամկետներում:

Մոսկվան ակնհայտորեն չի կարող հանդուրժել, որ Երևանն իրապես վարի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն:

Մյուս կողմից` հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը էապես կարող է խոչընդոտել Վաշինգտոնի կարծր դիրքորոշումը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական այն երկրների դեմ, որոնք կպահպանեն գործարար հարաբերություններն Իրանի հետ:

Ի դեպ, եվրոպական երկրները ԱՄՆ դաշնակիցներն են, որոնց իշխանությունները չունեն լեգիտիմության որևէ խնդիր:

Թավշյա հեղափոխությունը նպաստել է մեր երկրում լեգիտիմ իշխանության ձևավորմանը, էապես բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, սակայն միայն այդ հանգամանքները չեն կարող ազդել Դոնալդ Թրամփի պրագմատիկ քաղաքականության վրա: Հայաստանը նույնպես կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ցուցակում:

Իհարկե, քաղաքականության մեջ չկան անլուծելի իրավիճակներ, սակայն երկրի անվտանգությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի սկզբունքորեն փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության կոնցեպցիան` դրա ինքնուրույնությունը մեծացնելու և այն, այսպես կոչված, բլոկային բաղադրիչից ձերբազատելու համար:

Հայաստանի նոր իշխանությունը շեշտը պետք է դնի երկկողմ արդյունավետ հարաբերությունների վրա` բովանդակային կոնկրետ բաղադրիչով և օրակարգով:

Նյութի աղբյուր http://newstime.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 569 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
789

Имя *:
Email *:
Код *: