Загрузка...
10:57
ՆԻԿՈԼԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՉՏԵՍՆԵՄ ՊԱՏԵՐԻՆ, ԹԵ ՉԷ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՄ. ԼԵՒՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Միաժամանակ կեսկատակ, կեսլուրջ գրառում է արել. «Նիկոլի նկարները չտեսնեմ դպրոցների, իշխանության շենքերի, այլ բյուջետային հիմնարկների պատերին, թե չէ կգամ հեղափոխություն կանեմ»։

Հիշեցնենք, որ ընդամենը երեկ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։Լևոն Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։ Մեր տեղեկություններով այսօր Լևոն Բարսեղյանը լինելու է Երևանում, միանալու է Նիկոլ Փաշինյանին եւ ժողովրդին՝ այցելելու Ծիծեռնակաբերդ:

 

Աղբյուր՝   https://www.hraparak.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1641 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: