Загрузка...
20:40
Նիկոլ Փաշինյանը փակեց ՀՀԿ սև դրամարկղը եւ քրեական ինդուլգենցիան

 

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն բաց է բանակցությունների և քննարկումների համար` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների և արտահերթ ընտրությունների հարցերում: Ինչո՞ւ, Ըստ Ձեզ, ՀՀԿ-ն փոխեց իր տեսակետը։ Մինչ այդ ԸՕ փոփոխության և արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չէին տեսնում ՀՀԿ-ականները։

Սամվել Ալեքսանյանի հետ կապված «մասկի շոուն» վերջնականորեն ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը փակեց ՀՀԿ սև դրամարկղը։ Մասիսի քաղաքապետի ձերբակալությունը ցույց տվեց, որ հանրապետական լինելը քրեական հանցագործությունների համար այլևս ինդուլգենցիա չի տալիս։ Այս դեպքում, ի՞նչ շահ ունեն քաղաքական գործիչները ՀՀԿ շարքերում մնալու համար։ Նրանցից երեքը արդեն հասկացել են այս պարզ ճշմարտությունը, մնացածները հասկանալու ճանապարհին են։ Հանրապետականների նախնական պլանն այն էր, որ նոր կառավարությունը անընդհատ սխալներ կգործի, և եթե իրենք դիմանան առանց ռեալ իշխանության մինչև հերթական ընտրությունները, ապա հեշտությամբ ռևանշի կհասնեն։ Ըստ էության՝ իր հրաժարականի խոսքում հանրապետականներին հենց այս ուղերձն էր տվել Սերժ Սարգսյանը։

Մինչդեռ Փաշինյանն ակնհայտ սխալներ չի գործում, միաժամանակ հանում է ֆինանսա-քրեական հողը ՀՀԿ տակից։ Ինչպես ժամանակին տեղի ունեցավ զանգվածային արտահոսք կոմունիստական կուսակցությունից, ՀՀՇ-ից (ի դեպ՝ հիմնականում դեպի ՀՀԿ), այնպես էլ այս նախկին իշխանական կուսակցությունը կկորցնի իր անդամներին, մանավանդ որ, ի տարբերություն Կոմկուսի կամ ՀՀՇ-ի, այն չունի որևէ գաղափարական հիմք։

Ժամանակի ընթացքում կուսակցության անդամներն ավելի ու ավելի են պակասում, և հայտարարելով արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու մասին, ՀՀԿ-ն փորձում է ոգեշնչել դեռևս մնացած անդամներին, թե իրենք դեռ կարող են ընտրություններին մասնակցել ու ինչ-որ տեղ ունենալ խորհրդարանում։ Այս տեսանկյունից, իհարկե, ինչքան շուտ անեն ընտրությունները, այնքան դեռևս իրենց վարչական ռեսուրսի տակ մնացած համակիրներ կունենան։

Արդյոք ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության քայլ է անում, ակնարկում, որ ընդունում է նրա առաջարկած խաղի կանոնները։

Բայց հանրապետականն այլ ճար չունի։ Որքան էլ որ խոսենք իշխանության ուժերի հակակշռման մասին, որքան էլ որ հանրապետականները մատերը հաճույքով ծալեն՝ մեկ՝ ԱԺ-ն, երկուս՝ դատախազը, երեք՝ դատարանները, չորս՝ տեղական իշխանությունները, այնուամենայնիվ,  մենք աշխատում ենք Սերժ Սարգսյանի համար գրած Սահմանադրությունով, որտեղ որոշիչը գործադիր իշխանությունն է։ Եթե հանրապետականը չկարողացավ պահել կառավարությունը, ապա մնացածում անխուսափելիորեն զիջելու է։ Ուրեմն՝ ուզեն, թե չուզեն, ընդունելու են Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները։

Պարոն Ենոքյան, նոր իշխանությունների, հատկապես ԱԱԾ ձեռնարկած քայլերը որքանո՞վ կարող են զսպել մոնոպոլիաները, որքանո՞վ կարող են իրավիճակ փոխել և նաև դրանով մյուսներին բերել հարկային դաշտ։

Սա դեռևս հակակոռուպցիան քաղաքականություն չի, այլ ընդամենը քրեական հանցագործությունների բացահայտում։ Հակակոռուպցիոն և հակամոնոպոլիստական քաղաքականությունը պետք է մշակվի որպես մի ամբողջական համակարգ. քրեական բաղադրիչը դրա մի մասն է, իսկ քաղաքականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով նաև դրա իրատեսականությունը առանձին բնագավառներում, տնտեսական արդյունավետությունը։ Սակայն ակնհայտ է, որ իշխանական տանիքի վերացումով և միասնական հարկային դաշտ մտնելով կարող է սկսել իրական մրցակցություն, ինչը կվերացնի թե մենաշնորհները, թե նոր աշխատատեղեր կստեղծի ու պետությանը կապահովի նոր հարկային մուտքեր։

Նախօրեին ձերբակալվել են Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը։ ՀՀԿ-ականները ստորագրահավաք նախաձեռնեցին՝ փորձելով ազատել նրան։ Ինչո՞ւ են նրանք խուսափում, որ կոնկրետ այս գործը դատարան հասնի։

Բայց պարզ է, չէ՞, որ որքան էլ Մասիսի քաղաքապետը երկու դիպլոմ ունի և իրենց քաղաքում համարվում է անվիճարկելի հեղինակություն, նա երբեք չէր գնա քրեական հանցագործության, եթե դրա հրահանգը չստանար, կամ գոնե անպատժելիության երաշխիքներ չունենար։ Կրկնակի կրթությամբ նման տղաները սովորաբար շատ խելոք են լինում և քննչական մարմիններին ներկայացնում են իրենց հրահանգ տվողներին՝ մի քանի ամիս պակաս բանտում անցկացնելու ակնկալիքով։

Եթե Մասիսի քաղաքապետը, բանանի մոնոպոլիստ Միհրանի օգնականը, Տարոն Մարգարյանի ընկերները սկսեն բացահայտել հրահանգիչներին, ապա կպարզվի, որ ցուցարարների դեմ գործել է մի միասնական հանցագործ խմբավորում, այս գործի արմատները կարող են շատ խորը գնալ։ ՀՀԿ-ն իսկապես պետք է շտապի նոր ընտրություններ անցկացնել։

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 569 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: