Загрузка...
13:46
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում. Լենա Նազարյան

Վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՀ), տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվծ տեսաուղերձում։

Պատգամավորը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

«Բաբլոյանն առաջարկում էր նստել սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար։ Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշումը, այսինքն՝ երթեր ու հավաքներ չպետք է լինեն, պետք է դադարեն», - ըստ Լենա Նազարյանի, հանդիպումից տեղեկացրել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես շատ հստակ պատասխանեցի, որ սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մեզանից ոչ մեկ չի կարող հանդես գալ հայտարարությամբ, որ մարդիկ հեռանան փողոցից, որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող նման կոչով հանդես գալ»։

Փշինյանի ֆեյսբուքյան էջից նաև տեղեկանում ենք, որ այսօր Ազգային ժողովում նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեցընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Պատգամավորին կալանավորելու համար պահանջվում է Ազգային ժողովի որոշումը նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել էպատգամավորների ձերբակալման մասին, ինչից հետո՝ գիշերը, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի հետ:

Այսօր նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 461 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: