Загрузка...
21:01
Նիկոլ Փաշինյանն ցույց տվեց զենքը եւ համաձայնեց բանակցությունների գնալ

 

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպելու է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաբլոյանը մտավախություն էր հայտնել Հայսատանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», – ասել էր Բաբլոյանը։

Բաբլոյանը տարակուսել էր. «Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»:

Արա Բաբլոյանը փաստացի առաջարկել էր երկխոսություն սկսել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը: Օգոստոսի 17-ի հանրահավաքին Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խնդրահարույց է, քանի որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանը կարող է անմիջապես այլ վարչապետի նշանակել: Նա ասել էր, որ մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա առանց վարչապետի հրաժարականի լուծարել խորհրդարանը: Ընդ որում, նա ասել էր, որ ժողովուրդը կստիպի փոխել Սահմանադրությունը:

«Սահմանադրական փոփոխություներն ինքնանպատակ չեն, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ բոլոր հարցերն օրակարգից կհանեն: Դա տարբերակներց մեկն է, կարող է լինել այլ տարբերակ», – այսօր ասել է Փաշինյանը: Վարչապետն ասել է նաև, որ կհանդիպի Բաբլոյանին:

Ի՞նչի մասին են խոսելու Փաշինյանն ու Բաբլոյանը: Խորհրդարանում մեծամասնություն պահպանած նախկին իշխանությունը գործարքի կգնա՞ նոր կառավարության հետ և ի՞նչ պայմաններով: Նիկոլ Փաշինյանն իր հեռահար զենքը ցույց է տվել օգոստոսի 17-ին: Ի՞նչ ցույց կտա Բաբլոյանը:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 503 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: