Загрузка...
23:40
Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Ռուսաստանում ապրող հայերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանել է Սոչի։

Ադլերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել՝ դիմավորելու վարչապետին։ :

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է։ Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։

Ես Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան, անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո։

«Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է։ Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ։ Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք եւ երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշել է Փաշինյանն ու հավելել.

«Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետության հրապարակում։ Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը»։

«Հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային ու եղբայրական»,- ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է  Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:

Նյութի աղբյուր http://newstime.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1431 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Эльчик
https://drive.google.com/file/d/1dWSRXNYIhVx8T43HDznC-WFPZ83mHoeK/preview

Имя *:
Email *:
Код *: