Загрузка...
16:32
Նիկոլ Փաշինյանի հակահարվածը տեղ հասավ

 

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը, որի նախաձեռնությունը Արա Բաբլոյանինն էր: Իսկ առիթը օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու դրանում մի քանի կոնկրետ գործոններն էին, որ Փաշինյանը նշել էր որպես իրադարձությունների հետագա զարգացման տարբերակ՝ անցումային արդարադատություն, Սահմանադրության փոփոխություն և ԱԺ ինքնալուծարում: Նիկոլ Փաշինյանի այդ կոշտ, արմատական մեսիջները պայմանավորված էին ստեղծված իրավիճակով, որ զարգանում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտի շուրջը:

Բանն այն է, որ դա առիթ էր տվել ՀՀԿ մի շարք ներկայացուցիչների անելու կոշտ հայտարարություններ իշխանության ծրագրերի, մասնավորապես՝ արտահերթ ընտրության ժամկետի առնչությամբ: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը հայտարարել էր, թե դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որը պարտադիր է միայն նրա համար, ոչ իրենց: Հաշվի առնելով այն, որ խորհրդարանում էլ ըստ էության չկա որևէ նոր մեծամասնություն, և այստեղ բավական լղոզված, հետևաբար հարաբերական պատկեր է, Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարեց ժողովրդական ուղիղ կառավարման, անցումային արդարադատության և ԱԺ ինքնալուծարման մեխանիզմի համար Սահմանադրության փոփոխության մասին: Դա փոխվող իրադրությունում Փաշինյանի կոշտ հակահարվածն էր:

Փաստացի այդ հակահարվածը տեղ է հասել, ինչն արտացոլում է Արա Բաբլոյանի հետ հանդիպումը, որտեղ արձանագրվում է, որ անցումային արդարադատության կարիք ըստ էության առայժմ չկա, իսկ արտահերթ ընտրությունն էլ պետք է տեղի ունենա սահմանված մեկամյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2015-ի մայիս, և այն ձգելու ՀՀԿ հնարավոր մտադրությունը տեղին չէ: Արա Բաբլոյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքել էր հատուկ հայտարարությամբ՝ ասելով, թե դրանում կան մտահոգիչ դրույթներ, և ինքը նախաձեռնում է հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Օմբուդսմենի հետ:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը արձանագրում է հետհեղափոխական ստատուս քվոն: Դրանից հետո արված հայտարարությունն ըստ էության այդ ստատուս քվոյի արձանագրումն է: Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը պատասխան էր այդ ստատուս քվոն այլևս չճանաչելու ՀՀԿ միտումներին: Առիթ ունեցել ենք ելույթից անմիջապես հետո գրելու, որ կոշտ մեսիջները գործնականում վերջնագիր էին, որ եթե նախկին իշխանությունը խորհրդարանում ներկայացնող ուժը հրաժարվում է մայիսի 8-ի պայմանավորվածություններից և ուժերի այդ հարաբերակցությունը ճանաչելուց, ապա նոր իշխանությունը ոչ միայն կոշտ քայլերով կգնա ստատուս քվոն ու պայմանավորվածությունները պահելու, այլև հենց ինքը կգնա արմատական գործողություններով թավշյա պայմանավորվածությունները վերանայելու:

Փաշինյան-Բաբլոյան հանդիպումով ստատուս քվոն վերահաստատվում է, ինչը նշանակում է, որ վարչապետի արմատական հակադարձումը կամ հակահարվածը առնվազն այս փուլում արդարացրել է իրեն, եթե իհարկե Արա Բաբլոյանը ընդամենը ժամանակ չի շահել նախկին համակարգի համար ավելի հարմար պահի պայմանավորվածությունները վերանայելու կամ դրանցից դուրս գալու համար: Թեև, խոշոր հաշվով, նախկին համակարգ հասկացությունն ինքը պայմանականություն է և ուրվագծվում է միայն անվանումներով, իսկ մեխանիզմների առումով այդ համակարգը գոյություն չունի դեռևս ապրիլի 23-ից:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 411 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: