Загрузка...
17:56
Նախագահականի նկուղները լավ ստուգեք

 

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե գործարարների հետ հանդիպման ժամանակ վերջիններս հաստատել են՝ նախկինում իսկապես պրակտիկա կար, որ իրենք ժամանակ առ ժամանակ ճամպրուկներով գնում էին նախագահական: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սրանից հետո նման բան չի լինելու, այսինքն՝ խոշոր գործարարները հիմա ոչ թե լրացուցիչ ճնշումների են ենթարկվում, այլ հակառակը՝ ազատվում են ավելորդ պարտավորություններից: Բայց խնդիրը միայն խոշոր բիզնեսը «գերությունից ազատելու» մասին չէ, խոսքը կոնկրետ քրեական հանցագործության մասին է: Սկսենք նրանից, որ օլիգարխները հազիվ թե ճամպրուկով «բնամթերք» տանեին նախագահական, ամենայն հավանականությամբ, փող են տարել: Ընդ որում՝ դժվար թե մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն դրամ տանեին, խոսքն ակնհայտորեն միլիոնավոր դոլարների մասին է: Հաջորդ հարցը՝ իսկ կոնկրետ ո՞ւմ են տվել այդ ճամպրուկները: Հնարավոր է՝ ոչ մեկին էլ չեն տվել, ասենք՝ դրել են նախասրահում (տանողը կտանի), հնարավոր է՝ ինչ-որ կոնկրետ պաշտոնյայի են տվել, բայց որևէ մեկը չի կասկածում, չէ՞, թե ի վերջո, ում են հասել այդ ճամպրուկները: Իսկ սա նշանակում է, որ խոշոր գործարարները կոնկրետ քրեական հոդվածով ցուցմունք են տվել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի (Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց) դեմ:

Իրավապահ մարմիններն այլընտրանք չունեն, նրանք պարտավոր են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթում հնչած փաստի առթիվ, նրանից ճշտել, թե հատկապես ո՞ր գործարարներն են հաստատել ճամպրուկներով ինչ-որ բաներ նախագահական տանելու պրակտիկան, հարցաքննել նրանց, հետո մի լավ փնտրել նախագահականում (գուցե այդ ճամպրուկներին ոչ մեկը ձեռք չի տվել, ու դրանք մինչև հիմա էլ նախագահականի նկուղներում են), իսկ ոչինչ չգտնելու դեպքում՝ հարցաքննության կանչել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և ճշտել, թե «ո՞վ տարած կլինի» ճամպրուկները:

Հասկանալի է, որ օրենքով նախկին նախագահները չեն կարող պատասխանատվության ենթարկվել իրենց պաշտոնական պարտականությունների հետ կապված գործողությունների համար, բայց որքանով տեղյակ ենք, նախագահների պարտականությունների մեջ գործարարներից ճամպրուկներ ընդունելու կետ չկար: Այնպես որ՝ «քաղաքական հալածանքների» մասին խոսք լինել չի կարող: Գործարարներն էլ հազիվ թե հարցաքննության ժամանակ հրաժարվեն իրենց խոսքերից կամ հայտարարեն, որ վարչապետն իրենց ասածը «կտրել է կոնտեքստից»: Թալանվածը բյուջե վերադարձնելու ձևը սա է, ուրիշ ձև չկա: Որովհետև երբ գործարարներից պահանջում ես վճարել ժամանակին չվճարած հարկերը՝ ասում են՝ «դե էդ փողերը հո մեր գրպանը չե՞նք դրել, վերևներին ենք մուծվել»: Իսկ «վերևներին» հարցաքննելու ցանկություն առայժմ կարծես թե չկա: Երևի, հատուկ հրահանգի են սպասում: Թեև ասվել է, որ հրահանգներ չեն լինելու:

Նյութի աղբյուր  http://hayastan24.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 782 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: