Загрузка...
14:13
Նաիրա Զոհրաբյանը դիմում է բացահայտ շանտաժի

 

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հրաժարական ներկայացրած Մերուժան Սիմոնյանի փոխարեն  խորհրդարան բերել Հրանտ Դավթյանին: Խնդիրը միայն այն է, որ Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից, որպես առավել շատ քվե ստացած ռեյտինգային թեկնածու, և նրա հրաժարականից հետո պատգամավոր պետք է դառնա Սյունիքի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակի հաջորդ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն՝ Դավիթ Հարությունյանը: Եթե նա էլ չդառնա, հերթը անցնում է հաջորդ թեկնածուին, որոնք թվով ութն են:

Որպեսզի Հրանտ Դավթյանը պատգամավոր դառնա, պետք է թիվ 12 ընտրատարածքի բոլոր ութ պատգամավորներն էլ ինքնաբացարկի դիմում ներկայացնեն, և միայն այդ դեպքում պատգամավոր կդառնա «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը, որն էլ Հրանտ Դավթյանն է: Մինչդեռ թեկնածուները չեն ցանկանում ինքնաբացարկ ներկայացնել:

Թիվ 12 ընտրատարածքի թեկնածուները մեզ տեղեկացնում են, որ իրենց վրա ճնշում է գործադրվում, որպեսզի իրենք ինքնաբացարկի դիմում գրեն: Գագիկ Ծառուկյանի անունից հանդես է գալիս ԲՀԿ քաղաքական քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հերթով զանգահարում է պատգամավորի թեկնածուներին և պահանջում, որ նրանք ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն: Զոհրաբյանը սպառնում է, որ ինքնաբացարկի դիմում չգրողները կհեռացվեն կուսակցությունից, կզրկվեն Գագիկ Ծառուկյանի բարեհաճ վերաբերմունքից, և եթե նույնիսկ հակառակ Գագիկ Ծառուկյանի կամքի՝ մանդատ վերցնեն, ապա չեն կարողանա ինտեգրվել «Ծառուկյան» դաշինքին և կմնան իզգոյի կարգավիճակում: Բայց սյունեցիներն ասում են, որ այդ տեղը իրենցն է, այդ մանդատը «Ծառուկյան» դաշինքը ստացել է 20 հազարը գերազանցող սյունեցիների քվեարկության արդյունքում, ինչու պետք է պատգամավոր դառնա ուրիշ մեկը:

Այս սկանդալը կարող է դառնալ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած դաշինքի պատգամավորության թեկնածուների ընդհարման հերթական դեպքը: Անցյալ տարի, խորհրդարանական ընտրություններից հետո Ծառուկյանը ստիպեց, որ 8 պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն, սակայն նրանք ըմբոստացան Ծառուկյանի դեմ և հրաժարվեցին ինքնաբացարկի դիմումներ գրել՝ համարելով, որ Ընտրական օրենսգրքով իրենք են ընտրվել պատգամավոր: Ծառուկյանը կարողացավ կոտրել որոշ մասի դիմադրությունը, և նրանցից չորսը ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին, իսկ չորսը վերցրեցին մանդատները: Այն ժամանակ պետությունը աչք փակեց «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցածի վրա՝ համարելով, որ դա ներկուսակցական խնդիր է, և «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը իրավասու է որոշել, թե ով լինի պատգամավոր և ով՝ ոչ: Մինչդեռ սա դուրս է գալիս ներկուսակցական հարթությունից, քանի որ գործ ունենք մարդկանց քաղաքական կամքի վրա բռնանալու ակնհայտ ապօրինի դրսևորման հետ:

Սյունեցի պատգամավորի թեկնածուները վստահեցնում են, որ եթե իրենց նկատմամբ բարոյական և հոգեբանական ճնշումները շարունակվեն, ապա իրենք պատրաստ են դիմել իրավապահ մարմիններին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով նրա միջամտությունը և պաշտպանությունը: Իսկապես հետաքրքիր տեսարան կլինի. Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածուին փրկում է դաշինքի ղեկավարից:

Ինչպես կհանգուցալուծվի այս կոնֆլիկտը՝ կիմանանք առաջիկա օրերին, երբ ԿԸՀ-ն կհայտարարի, թե ով է խորհրդարանում փոխարինելու Մերուժան Սիմոնյանին: Եթե դա լինի Դավիթ Հարությունյանը կամ թիվ 12 ընտրատարածքի այլ պատգամավորության թեկնածու, ապա Նաիրա Զոհրաբյանին չի հաջողվել շանտաժի միջոցով հասնել իր նպատակին, իսկ եթե այնուամենայնիվ պատգամավոր դարձավ Հրանտ Դավթյանը, ապա կարող ենք արձանագրել, որ Նաիրա Զոհրաբյանին իսկապես հաջողվել է շանտաժի ու սպառնալիքների միջոցով վախեցնել 8 թասիբով սյունեցիների, ինչպես որ նրանց իր հրաժարականի դիմումում ներկայացրել էր Մերուժան Սիմոնյանը:

Նյութի աղբյուր   http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 2031 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: