Загрузка...
16:31
Մի զարմացեք. ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ

 

«Քաղաքական գործընթացներ են, մի զարմացեք: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում կատարվող ստուգումներին:

Դիտակմանը, որ  ՀՀԿ հենասյուն համարվող օլիգարխիան փլուզվում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է: Իսկ այն տեղեկություններին, որ առաջիկայում այլ պատգամավորներ էլ կարող են լքել ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Բա ինձ էլ ինֆորմացիա տվեք, ես չունեմ նման տեղեկություն»: 

Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է խորհրդարանում փոքրամասնություն կազմել: Ասաց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: 

«Եթե իշխանություն չես, կարող ես նաև այդ վիճակում հայտնվել»,- ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հենց ՀՀԿ-ական պատգամավորները հայտնվեցին ԱԱԾ թիրախում: Այդ հարցը պետք է տալ ԱԱԾ-ին, պատասխանեց Բաղդասարյանը: Նա հավելեց, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը: Ըստ նրա՝ նախորդ իշխանությունների ժամանակ էլ բավական կոռուպցիոն բացահայտումներ եղել են:

Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում ՀՀԿ-ական գործարար մյուս պատգամավորներն էլ հայտնվեն ԱԱԾ թիրախում, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Պետք է գնահատականներ տրվեն: Եթե համատարած, անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից կատարվում են ստուգումներ, դա նորմալ ենք համարում: Եթե միակողմանի է, ես չեմ ուզում գնահատական տալ՝ քաղաքական հետապնդում և այն: Հետաքրքրքիր է՝ եթե այդ պատգամավորները դադարեցնեն իրենց անդամակցությունը կուսակցությանը, նորից պետք է ստուգումները շարունակվե՞ն, թե պետք է դադարեն»:

 Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 590 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: