Загрузка...
21:15
Մի հրահանգն էլ բավարար էր, որ արդեն արդյունք լինի

Տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում շուկայում արձանագրված գնանկմանը: Նրա խոսքով՝ վարչապետի կողմից մաքսային մարմիններին տրված հրահանգը արդեն տալիս է իր արդյունքը:

«Գնանկումը ոչ այլ ինչ է, քան ազատ մրցակցություն կամ ընդհանրապես կապված է տնտեսական շրջանառության դաշտ ավելի դյուրին մուտքի հետ: Եվ բնական է, սա պետք է լիներ: Որքան կանոնակարգվի իրավիճակը, որքան այս միջոցառումները շարունակվեն, մենք դեռ ունենալու ենք գների անկում տարբեր ապրանքների, մինչև անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների կտրվածքով»,- ասում է տնտեսագետը: 

Նրա խոսքով՝ այս դաշտում դեռ անելիքներ շատ կան, բայց փորձը ցույց տվեց, որ միայն հրահանգը բավարար էր, որպեսզի սպառողը միանգամից դրական միտումներ նկատի:

Բոստանջյանի խոսքով՝ այս միջոցառումների շարունակականությունն ակնհայտորեն իր հետ բերելու է բազմաթիվ դրական միտումների տնտեսավորղ սուբյեկտների համար:

«Գնագոյացման առումով մենք երկրի ներսում ունեինք խոցելիություն: Հիմա փաստորեն այս պարագայում այն սուբյեկտները, որոնք գտնվում են իրացման դաշտում, նրանք ձեռնպահ են մնում իրենց նախկին մոտեցումները կիրառելուց, ինչը բերել է գների անկման: Գները ոչ թե անընդհատ ու շարունակաբար պետք է անկում ունենան, այլ դրանք կիջնեն մինչև հավասարակշռված վիճակ: Այսինքն՝ կհասնեն այն վիճակին, որն ուղղակիորեն ձևավորվում է արտահանող-ներմուծող-իրացնող այս հարաբերությունների ամբողջ դաշտում»,- մանրամասնեց մասնագետը:

Բոստանջյանի խոսքով՝ փաստորեն այսպիսով բոլորին ակնհայտ է, թե նախկինում ինչ էր տեղի ունենում Հայաստանի տնտեսությունում: 

“Փաստորեն մեր մաքսային ծառայությունները վարվում էին այնպես, ինչպես իրենց պետք էր, ինչի պարագայում տեղի էր ունենում այս գնագոյացման խայտառակ վիճակը: Դա էր պատճառը, որ հենց մեր հարևանությամբ գտնվող Վրաստանում 2.5-3 անգամ դեղերն էժան էին, և ոչ միայն դեղերը, նաև այլ ապրանքատեսակներ: Այսինքն՝ մենաշնորհ կարգավիճակները մեր իրացնողներին անսահման հնարավորություն էին տալիս սահմանել այնպիսի գներ, ինչպիսին իրենք ուզում էին: Իսկ այսօր, երբ արդեն կա ցուցում, մենք եկել ենք մեզ համար ցանկալի ու դրական այս երևույթին”,- հավելեց մասնագետը:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Դիտումներ: 567 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: