Загрузка...
22:33
Մի արատավորեք «Սասնա ծռերին». փաստաբան

«Արտուշ Գաբրելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործը երեկ էլ չկայացավ, պատճառաբանեցին, որ ուղեկցող գումարտակի պակաս կա: Մենք գիտենք, որ Հայաստանում ուղեկցող գումարտակը մեկը չէ և այլ դատեր կայացել են, ու ուղեկցող գումարտակի պակաս չի եղել:Չեմ հասկանում պետք է ուղեկցող գումարտակը անպայման Արմեն Ղազարյանը ղեկավարի: Սա այն մարդն է, ով բռնություն է կիրառել իմ պաշտպանյալների վրա: Արայիկ Խանդոյանի վնասվածքների մասով բազմիցս խոսել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ և այսօր չկայացած «Սասնա ծռերի» դատական նիստերին և դատավորների պատճառաբանությանը, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» փաստաբան, «Սասնա ծռեր»-ի պաշտպաններից  Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը նկատում է, որ պատճառաբանությունը, թե ուղեկցող գումարտակի ներկայացուցիչները հայտնվել են շրջափակման մեջ և մեքենան չի կարող դուրս գալ Շենգավիթի դատարանից՝ անհիմն են:

«Իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանի և «Սասնա ծռերի» մյուս անդամների համար ներկայացված միջնորդությունները մերժվեցին դատավոր Մակյանի կողմից, սակայն պետք է հավաստեմ, որ դատավորը կարող էր  փոխել խափանման միջոցը: Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում էլ է հնարավոր գրավի կիրառումը»,-նշեց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը զարմանում է որոշ իրավապաշտպան կառույցների և փաստաբանների  արտահայտած տեսակետի վրա.«Ասում են, որ այս գործում սպանություն կա, բայց արդյոք լավ ծանոթ եք գործին և գիտեք՝ այդ սպանությունները հիմնավորված են, թե  ոչ: Ընդհանրապես «Սասնա ծռերն» են դա արել, թե ոչ: Խորհուրդ կտամ չխախտել մարդու իրավունքները և անմեղության կանխավարկածը: Արդարադատություն հաստատելու ժամանակը եկել է ու որոշ իրավապաշտպաններ կարծիքներ են հնչեցնում նրանց արատավորելու համար»:

Փաստաբանը իրավաչափ է համարում նաև «Սասնա ծռերի» կողմից դատարանի շենքի շրջափակումը և հանրային ճնշման նման տարբերակը:

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 323 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: