Загрузка...
15:39
Մեզ հետ չհամախմբվեք. Էդմոն Մարուքյան

 

«Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ, սակայն ես կարծում եմ՝ քաղհասարակությունը չպետք է համախմբվի որևէ կառավարության շուրջ»,- այս մասին այսօր «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովին հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ կարևորելով  ՀՀ-ԵՄ համագործակցությունը և ստորագրված համաձայնագրի դերը Հայաստանի համար:

Նա ընդգծեց՝ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, իսկ քաղհասարակության մարմինների ներկայացուցիչներից շատերը ներգրավվում են պետական բարձրաստիճան պաշտոններում:

«Ես՝ որպես այս իշխանության մաս կազմող մարդ, հորդորում եմ քաղհասարակության իմ գործընկերներին, որ մեզ հետ որևէ կերպ չհամախմբվեն և շարունակեն իրականացնել իրենց առաքելությունը: Միայն այս պարագայում է, որ ես կարող եմ հանգիստ քնել և մտածել, որ մենք կարող ենք ունենալ իրավունքի գերակայությամբ պետություն: Այսօր բոլորին զգաստացնողը քաղհասարակությունն է, քանի որ հեղափոխությունից հետո շատ կարևոր է քննադատությունը տեղ հասցնելը»,- ասաց Մարուքյանը՝ քաղհասարակության կայացման համար կարևորելով ամենօրյա ռեժիմով կատարվող բարեփոխումները:

Նրա խոսքով՝ այսօր ընդդիմադիր է ՀՀԿ-ն, որի քննադատությունը կարող է տեղ չհասնել, քանի որ հանրային նեգատիվ ընկալում կա նրանց նկատմամբ. «Եթե անգամ, հիմա նրանք ճիշտ քննադատություն անեն, այդ քննադատությունը կարող է չհասնել այնտեղ, որտեղ պետք է: Հետևաբար, ինձ համար այս պահին քաղհասարակությունը մեծ հաշվով ընդդիմություն է, քանի դեռ երկրում չենք ապահովել բոլոր համար հավասար պայմաններով արդար ընտրություններ»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Նյութի աղբյուր  http://lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 256 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
никиха
https://drive.google.com/file/d/1mhyiXnLvVSSG3E0IDmpORp1dgo4C_xaO/preview

Имя *:
Email *:
Код *: