Загрузка...
14:08
Մեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվել

Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջոցառումների համար իրականացվող դրամահավաքներն աստիճանաբար վերանում են:

 Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվել: Դրամահավաքն ամբողջությամբ չի վերացել, բայց տոկոսային հարաբերությամբ պակասել է: Առավոտյան ոչ ամբողջական ինֆորմացիա եմ ստացել երեկվա հետ կապված, որ ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, և սա վկայում է, որ մեր աշակերտներն ու նրանց ծնողներն ավելի իրավագիտակից են դարձել և լսել են մեր հորդորները»,- ասաց Հարությունյանը:

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 224 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: