Загрузка...
19:03
«Մայիսի 1-ին Երևանում լինելու է մեծ տոն». հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ շատ մարդիկ շատ վատ բաներ են արել այս տարիների ընթացքում Հայաստանում և նրանց պետք է պատժել. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու: Բայց ես ուզում եմ, որ իրենք բոլորը հիշեն, որ եթե իրենցից որևէ մեկը համարձակվի օրենք խախտել, ապա նրանք կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ»:

Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը Հրապարակում գտնվող յուրաքանչյուրի հաղթանակն է և այսպիսի հաղթանակները շատ են լինելու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մայիսի 1-ին Երևանում լինելու է մեծ տոն. «Բոլոր մարզերից և քաղաքներից քաղաքացիները կարող են գալ մայրաքաղաք, որպեսզի տոնեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը»:

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 129 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: