Загрузка...
18:32
Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի․ վարչապետը՝ նոր նշանակումների մասին

Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի․ այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ տարբեր մարմիններում կան օրենսդրական որոշակի խնդիրներ և փորձ կարվի այդ խնդիրները դիտարկել օրենքի համատեքստում։

Անդրադառնելով Ազգային վիճակագրական ծառայության պետի նշանակմանը, վարչապետը նշեց․  «Նրանց մեղադրում էին թվեր նկարելու մեջ և մենք սրանով, ըստ էության հակակշիռ ստեղծեցինք, ոչ թե, այսպես ասած՝ մեր մարդկանց նշանակեցինք Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար կազմում, այլ փորձեցինք հակակշիռ ստեղծել կառավարության և վիճակագրության միջև, որ որևէ մեկը որևէ մեկի համար թիվ նկարելու պարտավորությամբ կաշկանդված չլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այն մասին, թե ինչու՞ է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվել հենց Արթուր Վանեցյանը, վարչապետը պատասխանեց․ «Որոշակի իրավիճակից ելնելով։ Ես չեմ, ակնկալում, որ որևէ կադրային նշանակության հետ կապված որևէ քննադություն չի կարող և չպիտի լինել։ Ես առաջարկում և խնդրում եմ, որ մենք արձանագրենք այն կետը, որից կսել են նրանք աշխատել այդ կարգավիճակում և փորձենք հետևել պարտավորությունների կատարմանը և գործունեությանը։ Ես առաջարկում եմ, որ հանրությունը, այդ թվում լրատվամիջոցները որպես գործոն, լիրաժեք վերահսկողություն իրականացնեն և ես վստահ ասում եմ, որ որևէ պաշտոնյայի հետ կապվա նմանատիպ երևույթ կհիմնավորվի, դրան կհետևի կոնկրետ գործողություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նյութի աղբյուր http://iravaban.net

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1043 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: