Загрузка...
23:45
Մարտի 1-ը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կհեռացնի Հայաստանից

 

2008 թվականի Մարտի 1-ի գործի բացահայտման, իրական բացահայտման գործընթացը սկսվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է՝ իրավապահ մարմինների գործունեության գնահատականը կախված է լինելու Մարտի 1-ի գործի բացահայտումից։ Այդ հայտարարությունը նշանակում են նահանջի տեղ չթողնել՝ ոչ միայն իրավապահ մարմինների, այլ ընհանուր առմամբ իր իշխանության համար։ Այդ հայտարարությամբ Մարտի 1-ի բացահայտումը Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է որպես պետության պատվեր, որը նաև հանրային, հասարակական պատվեր է, անշուշտ։ Այն դեպքում, երբ նախորդ իշխանության՝ Սերժ Սարգսյանի իշխանության պատվերն էր Մարտի 1-ի գործի կոծկումը, հատկապես կազմակերպիչների մասով գործի կոծկումը, որը ոչ միայն հանրային պատվերին, այլ նաև օրենքին հակասող պատվեր էր։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով իր իշանության համար գրեթե առաքելությանը հավասար նշաձող է սահմանում Մարտի 1-ի բացահայտումը, ինչը չափազանց մեծ ազդեություն կարող է ունենալ ինչպես երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, այնպես էլ կոնկրետ, պրակտիկ քաղաքականության դաշտում։

Արդեն իսկ եղել է տեղեկատվական արտահոսք, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով պատմել է՝ կրակելու հրամանն իրեն արձակել է անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ հավաստի տեղեկությունների, կա նաև Քոչարյանի այդ հրահանգի մասին վկայող ձայնագրություն։ Ի պատասխան այս տեղեկատվության Քոչարյանի գրասենյակի կողմից առայժմ հնչել է միայն ոչ իրավական, պաթետիկ ինչ-որ հայտարարություն, որը ըստ էության չի հերքում տեղակտվությունը։ Ակնհայտ է, որ առաջիկայում այս գործընթացում տեղի են ունենալու զարգացումներ և չպետք է բացառել, ավելին՝ շատ հավական են աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։

Անկհայտ է նաև, որ այս գործի շրջանակներում պետք է հարցաքննվի ոչ միայն այն ժամանակվա հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլ Մարտի 1-ի հիմնական շահառու, դրա արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը և Մարտի 1-ի գործով առնվազն քաղաքական տուժողի կարգավիճակ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեպքում հարցը կհասնի՞ ձերբակալությունների, ցույց կտան ժամանակը և քննչական գործողությունները։ Մինչ այդ կարելի է արձանագրել միայն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհուպ ձերբակալությունների գնալու հարցում կաշկանդվածություն չունի և ձերբակալություններ տեղի կունենան, եթե դա պահանջի գործով օբյեկտիվ քննությունն ու օրենքն ընդհանուր առմամբ։ Բայց անկախ ձերբակալություններից, այս գործն ունենալու է լրջագույն ներքաղաքական ազդեցություն։

Առաջիկայում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ուղղակի մասնակցելու է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, իսկ կուսակցություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը դրանց փորձելու է մասնակցել միջնորդավորված՝ ժամանակին ու գուցե մինչև հիմա իրեն համակրող քաղաքական ուժերի՝ Բարագավաճ Հայաստանի ու ՀՅԴ-ի միջոցով։ Փաստ չէ իհարկե, որ այս ուժերը նախկինի նման լոյալ են Քոչարյանի հանդեպ, գուցե ընթացիկ քաղաքական կոնյուկտուրան նրանց ստիպել է վերանայել իրենց դիրքորոշումը առ երկրորդ նախագահ։ Եթե ոչ փաստ, սակայն ենթադրելի է, որ երիտասարդ թոշակառուի կարգավիճակին այդպես էլ չհամակերպված Ռոբերտ Քոչարյանը կփորձի որևէ ազդեցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացում։ Սակայն Մարտի 1-ի գործի վերաբացումը կարող է կանխել ոչ միան Քոչարյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը։

Անկախ նրանից՝ ի՞նչ կարգավիճակում նրանք կհարցաքննվեն և ինչ կարգավիճակ կստանան նրանք հարցաքննությունից հետո։ Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ամենասև էջերից մեկն է, այն խարան է Հայաստանի պատմության համար և եթե դրան առնչություն ունենալու մասին հանրային համոզմունքը հաստատվի նաև իրավականորեն, ապա Քոչարյանն ու Սարգսյանը քաղաքականության մասին կարող են մոռանալ առհավետ։ Անկախ նրանից՝ ֆիզիկապես որտեղից կհետևեն քաղաքական գործընթացներին։

Այսինքն Մարտի 1-ի գործի բացահայտմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է փակել այսպես կոչված երեք նախագահների եռանկյունուց երկուսի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կյանքում որևէ ազդեցություն ունենալու հարցը։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա դեռևս չի ուրվագծվում՝ արդյոք նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը որևէ ձևաչափով կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին թե, ոչ։

2015 թվականին՝ վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին իր հայտնի հայտարարությամբ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը իր նախորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն-Տեր Պոտրոսյանին քաղաքականությունից հեռանալու մասին առաջարկ էր անում։ Առաջարկը չընդունվեց և Սերժ Սարգսյանը որոշեց դառնալ վարչապետ։ Ինչ եղավ հետո, հայտնի է։ 2015-ին Սերժ Սարգսյանը իր նախորդներին առաջարկում էր միասին փակել ոչ միայն քաղաքականության էջը, այլ նաև նախկին մութ էջերը, այդ թվում՝ Մարտի 1-ը։ Առաջարկը չընդունվեց և իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը՝ առաջին իսկ օրը Մարտի 1-ի բացահայտումը դարձնելով գրեթե ազգային անվտանգության հարց։ Ճակատագիրը երբեմն այդպես դաժան է լինում։ Ինչպես որ՝ հատուցումը, որը երբևէ տեղի է ունենում։

Նյութի աղբյուր  www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1113 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: