Загрузка...
21:35
Մարտի 1-ի գործին զուգահեռ պետք է բացահայտվի նաև Հոկտեմբերի 27-ը․ հարցաքննվողների շղթան մեծ է լինելու․ քննարկում «Առաջինում»

 

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Պն նախկին նախարար Միքայել Հարությունյանը. այս մասին հայտնել է Հատուկ քննչական կոմիտեն։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության:

Այսօր շատ շրջանառվող մյուս կարևոր տեղեկատվությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է՝ մեղադրվելով մի տղամարդու դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանն այսօր մասնակցեցին քաղաքագետ Աղասի Ենոքյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Այսօրվա իշխանավորները հեղափոխության առաջին օրվանից մինչև հաղթանակ հայտարարել են, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ և անձեռնմխելիներ չեն լինելու, անգամ եթե իշխանության մեջ են,- նշեց Վարդան Հարությունյանը:- Եվ եթե այսօր ԲՀԿ-ի ներկայացուցիչներն իրոք այդ հանացագործությունն արել են, ապա շատ ճիշտ են նրանց նկատմամբ կիրառված գործողությունները՝ հետախուզել, փնտրել, գտնել և պատասխանատվության ենթարկել, առվել ևս, որ նրանք կապված են մեծ քաղաքական ուժի ղեկավարի հետ, որը հայտարարեց , որ միանում է այն հեղափոխությանը, որը ջնջում է օրենքի առջև անհավասարության գիծը»:

Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իսկապես կարող է լինել Փաշինյանի քաղաքական թիմի լուրջ մրցակիցը. «Եվ պետք է նրան հիշեցնել, որ կան որոշակի խնդիրներ նրա հետ կապված, առաջին քայլը եղավ բարեգործության մասին օրենքը, որն այս կուսակցությունը կհանի ընտրությունների ժամանակ, երկրորդ քայլը այն է, որ սա հիշեցում է այն մասին, որ ԲՀԿ-ում ևս կան օլիգարխիկ ռիսկեր: Այս միջադեպը նաև հուշում է, որ Մարտի 1-ին զինվորական հանդերձանք հագած և ցույցի ճնշմանը մասնակցածների թվում էին Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները և թիկնազորի ղեկավարը նույնպես այնտեղ ունեցել է լուրջ դերակատարում»:«Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին ներկայացրած մեղադրանքին, ապա դա ավելի ճիշտ մեղադրանք է նախկին իշխանություններին: Մարտի 1-ը, իմ կարծիքով, Հայաստանի պատմությա մեջ յուրահատուկ դեպք է, այդպիսի դեպք մեր պատմության մեջ երբևէ գրանցված չի եղել, երբ որ իշխանությունները կկրակեն խաղաղ ցուցարարների վրա և զոհեր կլինեն: Երկրորդ՝ իշխանության բռնազավթման, սահմանադրական կարգի տապալման մասին է խոսքը, նրանք այդ եղանակով տապալեցին մեր ժողովրդի ընտրություն անցկացնելու իրավունքը: Մարտի 1-ի բացահայտումն սկսվել է, սա դեռ սկիզբն է: Մարտի 1-ի ոճիրը իր խարանն է դրել մեր պատմության վրա»,- նշեց իրավապաշտպանը:

«Ես կուզենայի, որ Մարտի 1-ին զուգահեռ բացահայտվեր նաև Հոկտեմբերի 27-ը, որովհետև այս երկու հակապետական, հակասահմանադրական գործողություններն ամբողջովին խաթարեցին Հայաստանի կյանքը»,- ընդգծեց քաղաքագետը:

Կարեն Քոչարյանի և քննարկման մյուս մասնակիցներին կարծիքով՝ Մարտի 1-ի բացահայտումների գործընթացում հարցաքննվողների շղթան մեծ է լինելու:

 

 

 

nyuti axbyur     http://www.1in.am/

 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 181 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: