Загрузка...
16:33
Մարտի 1-ի բացահայտումը «կսրբի» այսօրվա ողջ քաղաքական էլիտային

 

Armtimes.com-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Այս տարվա մարտի 1-ին, 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների 10-ամյակի առիթով, ԱԺ–ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` գործին փաստահավաք խմբի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» զեկույցը կցելու և քրեական գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առաջարկով: Փաշինյանը դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր նաև այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը: Նման կոչին միանգամից արձագանքեց Երկրորդ նախագահի մամուլի գրասենյակը, իսկ այնուհետև երկար դադարից հետո խոսեց նաև ինքը՝ «միակ տղամարդը»՝ ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարելով, որ «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացում ինքնապաշտպանության բնազդը: Երկրում էապես փոխվել էր քաղաքական ստատուս-քվոն, Հայաստանը կանգնած էր վերջին երեսուն տարիներին ամենամասշտաբային փոփոխությունների շեմին, ինչը, բնականաբար, չեղարկում էր պայմանավորվածությունների, երաշխիքների համակարգը, Քոչարյանի պարագայում՝ հատկապես Մարտի 1-ի մասով:

Ի վերջո, 2008 թվականի մարտի 1-ին նա էր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ու հենց իր ղեկավարությամբ են կայացվել որոշումները և, հետևաբար, նա է գլխավոր պատասխանատուն: Փաշինյանն էլ, լինելով 2008 թվականի ամենավառ ընդդիմադիր գործիչներից մեկը, նման է մարտի 1-ի բոլոր տուժողների համընդհանուր իրավահաջորդի ու պատմական հնարավորություն ունի վերականգնելու արդարությունը:

Սակայն թիրախում միայն Քոչարյանը չէ: Մարտի 1-ի բացահայտումը յուրահատուկ քաղաքական լյուստրացիա է, որը թույլ կտա քաղաքական համակարգը մաքրել այն ուժերից, գործիչներից, որոնք այս կամ այն կարգավիճակով մասնակից են եղել արյունոտ ոճիրին: Բացի քաղաքական թիվ մեկ դեմքերից, ոճրագործությանը իրենց մասնակցությունն են բերել նաև հայտնի օլիգարխների թիկնապահները, չմոռանանք նաև գոյություն ունեցող «ցուցակների» մասին, որոնց, սակայն, մինչ օրս իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվել: Բնական է, որ եթե Մարտի 1-ի գործը վերաբացվի, մենք կլսենք նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, իսկ բացահայտումների շղթան կարող է հասնել ընդհուպ մինչև Սերժ Սարգսյան:Միևնույն ժամանակ, ինչպես ասացինք՝ համակարգը կմաքրվի վերոնշյալ օլիգարխներից, ովքեր 2008-ին շտապել էին իշխանություններին իրենց ծառայությունները մատուցել:

Նյութի աղբյուր  lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 247 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: