Загрузка...
18:06
«ՄԱՆՎԵԼԻԶԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

 

Էջմիածնում նույնպես իշխանափոխություն է նախապատրաստվում: Թավշյա հեղափոխությունից «դուխավորված» էջմիածնեցիները որոշել են իրենց «Նոր Հայաստանի» լիրավ քաղաքացի զգալ, ընդվզել, ինչպես իրենք են պնդում՝ շուրջ 20 տարի գործող բռանտիրական կարգերի դեմ եւ տեր կանգնել իրենց իրավունքներն:

Հունիսի 6-ին պետական գրանցում է ստացել «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» իրավապաշտպան ՀԿ-ն, որը գործունեություն է իրականացնելու հենց Էջմիածնում եւ հունիսի 14-ին քայլերթի է իրականացնելու «ազատ էջմիածինցիներ» կարգախոսի ներքո: Համապատասխան իրազեկումն արդեն իսկ ներկայացվել է քաղաքապետարան եւ ոստիկանություն:

ՀԿ-ն վեր է հանելու քաղաքային իշխանությունների կողմից թույլ տրված ապօրինությունները, պաշտպանելու է էջմիածնեցիների խախտված իրավունքները, քանդելու է «երկարամյա բռնատիրությունը»՝ փակ փողոցներ, «ռեկետ» եւ այլն: ՀԿ-ի նախաձեռնող խումբը օրերս հայտարարեց, թե շուտով Էջմիածնում գործելու է իրենց գրասենյակը, և ցանկացած իրավախախտման դեպք ու դիմում պատրաստ են ընդունել, քննարկել եւ լուծումներ տալ:

Ի դեպ, երկու տարի առաջ էջմիածնի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանը, որը, հիշեցնենք, ծեծի էր ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորանի որդիների՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորանի, նրա եղբոր եւ մտերիմների կողմից, եւս միացել է հանրահավաքին եւ մտադիր է ոտքի հանել էջմիածնեցիներին՝ իրագործելու իր նախընտրական խոստումը՝ «ազատագրել Էջմիածինը մանվելիզմից», պահանջել Կարեն Գրիգորանի հրաժարականը: Նա, ի դեպ, ժամանակ առաջ Գերմանիա էր մեկնել եւ օրերս է վերադարձել:

Նյութի աղբյուր  www.hraparak.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 906 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: