Загрузка...
19:24
Մաֆիոզ պատերազմները սկսել են. Տրագիկոմեդիա Էջմիածնում

 

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավանաբար նկատի է ունեցել հունիսի 14-ին Էջմիածին քաղաքում կազմակերպված ակցիան քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Հայկական մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ ակցիայի կազմակերպիչը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն է՝ Դոն Պիպո մականունով:

Համենայնդեպս, նա հրապարակում էր իր «շրջապատով», ովքեր աչալուրջ հսկում էին նրան, հարցազրույցներ էր տալիս ԶԼՄ-ներին, շոշափելով նաեւ թավշյա հեղափոխությունը: Բացի այդ, հարթակում շողշողում էին շոու-բիզի «աստղեր», որոնք սովորաբար սերտ կապված են կրիմինալի հետ:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները և վարողները կրում էին թավշյա հեղափոխության խորհրդանիշերով շապիկներ և գլխարկներ:

Հայտնի է, որ գեներալ Մանվելն ու Դոն Պիպոն վաղուց խնդիրներ ունեին, ինչը կապված էր այն բանի հետ, թե ով պետք է լինի Էջմիածնի «նայողն ու ասողը»: Հիմա երեւի Դոն Պիպոն շանս է տեսել Էջմիածնում «հեղաշրջում» անելու համար:

Սա վտանգավոր երեւույթ է, քանի որ կարող է խեղաթյուրել այն ընթացքը, որ սկսել է հայ հանրությունը էթնո-կրիմինալ արժեհամակարգից քաղաքացիականի անցնելու համար: Սա այն դեպքը չէ, երբ «սեպը սեպով են հանում», այլ լուրջ համակարգային խնդիր: Առավել եւս Էջմիածնում ու ընդհանրապես Արմավիրի մարզում, որի միայն «էլիտայի» թվարկումը սարսուռ է առաջացնում՝ Նովո, գեներալներ Մանվել ու Սեյրան, Շմայս, Ռուստամ եւ այլն, որոնք ներկայում կամ նախկինում պատգամավորներ են եղել:

Այստեղ է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը, որով ամբողջանում է քրեա-ֆեոդալական կարգը իր ողջ տրագիկոմեդիայով:

Էջմիածինը պետք է ազատագրել Մանվելից ու նրա հաստատած խայտառակ կարգերից: Բայց դրա հետ մեկտեղ պետք է ազատագրել նաեւ այն արժեհամակարգային բազայից, որից սերում է նման «էլիտան»:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 399 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: