Загрузка...
08:40
Կոյուղաջրերի գործը նոր ընթացք է ստանում

 «Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները: Նախաքննություն իրականացնող մարմինը այս օրերին հարցաքննության է կանչում գործով վկաներին` հիմնականում ՀՀԿ-ականների:

Չնայած սրան` այս գործով մինչ օրս մեղադրյալ չկա, թեեւ միջադեպից անցել է չորս ամիս, ավելին՝ միջադեպի ողջ տեսագրությունը կա: Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/810140/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 242 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: