Загрузка...
15:43
Կոչ` վաղը դասադուլ և գործադուլ իրականացնել ԵՊՀ-ում. Դավիթ Պետրոսյանը հիմնավորում է ակցիայի նպատակները

Կոչ` վաղը դասադուլ և գործադուլ իրականացնել ԵՊՀ-ում. Դավիթ Պետրոսյանը հիմնավորում է ակցիայի նպատակները

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը երեկ հայտարարել է, որ  կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ ևգործադուլ սկսել Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջով։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ  Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է հիմնավորումներ, թե ինչու են նախաձեռնել այս ակցիան:

«Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և հեղափոխության կողմից հռչակված սկզբունքների և արժեքներին համապատասախան` տարբեր տարածքներում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Ցավոք սրտի, ԵՊՀ-ում այդ փոփոխությունն իրականացանելու համար, թերևս, անհրաժեշտ նախապայմաններ չկան, քանի որ ղեկավար կազմըև մի շարք կառույցներ ընդունում են, որ համալարանում ամեն ինչ նորմալ է: Բայց դա այդպես չէ: Բոլորս էլ գիտենք, որ համալսարանում երկար տարիներ ուսանողներն ու դասախոսները հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար: Համալսարանում մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ հատուկ բաժին, որտեղ ուսանողները հրավիրվել են իրենց հայացքները բարձրաձայնելու համար: Մենք ստանում ենք բազմաթիվ զանգեր դասախոսներից, ովքեր պնդում են, որ թե հեղափոխության ժամանակ, թե դրանից հետո իրենք շարուակում են հետապնդվել ցույցերին մասնակցելու համար: Ակցիայի հիմնական նպատակը հոգաբարձուների խորհրդի լուծարումն է և  ռեկտորի հրաժարականը»:

Տեսանյութը այստեղ  www.facebook.com/davidpetrosyan.david/videos/2380201215327150/?t=183

 Նյութի աղբյուր newsmix.ru

 

Загрузка...
Դիտումներ: 474 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: