Загрузка...
14:48
Կենտրոնի բաժանմունքում բերման ենթարկված 8 քաղաքացիներից մեկն անչափահաս է, մեկի վրա բռնության հետքեր կան. Մարուքյան

Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ  վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

 

Աղբյուր՝ https://news.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 185 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: