Загрузка...
16:26
Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. Գործադիր մարմնի նիստի ուշագրավ մանրամասները

 

ArmLur.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից: Մասնավորապես, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտությւուն:

Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում հայտնի դառնա նաեւ նրա` առհասարակ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին: Հավելենք, որ այդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց. բոլորը, խուսափելով հարցերից, հեռացան:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն, ըստ էության, պարտադրված դարձավ կուսակցական, քանի որ ստանձնել էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նա կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/818080/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 550 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: