Загрузка...
18:58
Իշխան Զաքարյանը կհեռացվի «Ծառուկյան» խմբակցությունից

 

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է Իշխան Զաքարյանին հեռացնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից։

Բանն այն է, որ Իշխան Զաքարյանը միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու ստորագրահավաքին, 46 պատգամավորի թվում է և իր այդ որոշումը չի համաձայնեցրել ո՛չ խմբակցության, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հետ։ Այնինչ՝ ԲՀԿ-ն Քոչարյանի հետ կապված այս հարցը համարում է խիստ սկզբունքային։

Բացի Քոչարյանի համար ստորագրահավաքին միանալը, Իշխան Զաքարյանը, առհասարակ, չի գալիս ԱԺ, չի մասնակցում ո՛չ ԱԺ-ի, ո՛չ էլ խմբակցության նիստերին։ Ծառուկյանը համարում է, որ Իշխան Զաքարյանի այս վարքագիծը պետք է դառնա քննարկման առարկա։ Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցությունը առաջիկա օրերին նիստ կհրավիրի և կքննարկի Իշխան Զաքարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 44 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2  
Хуан
https://drive.google.com/file/d/11tLwW7UjYfHT22V3aACDDvckPE4FDgFy/preview

1  
левонтий
https://drive.google.com/file/d/1Ixo054aZ2Vtjut5r7gmoe5FQwuRFGjYq/preview

Имя *:
Email *:
Код *: