Загрузка...
12:43
Իրավիճակի կտրուկ շրջադարձ

 

Իրավապահների աղմկոտ բացահայտումների մեջ թերեւս ամենանշանայինը Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի՝ նրա երկու եղբայրների ու թիկնազորի պետի շուրջ ծավալվող իրադարձություններն են:

Լեւոն Սարգսյանը ներգրավված է Փյունիկ հիմնադրամի շուրջ կոռուպցիոն սկանդալում, Սաշիկ Սարգսյանը երեկ բերման ենթարկվեց ապօրինի զենք պահելու կասկածանքով, իսկ Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված մոտ 5 միլիոն դոլար:

Սերժ Սարգսյանի եղբայրները համարվում են ռեկետի «համակարգողները». Լեւոն Սարգսյանի Փյունիկ հիմնադրամը ահռելի գումարներ է ստանում պետական հիմնարկներից, իսկ Սաշիկ Սարգսյանը «փայ մտնում» մասնավոր բիզնեսներում, ինչպես նաեւ «օդից փող բերող» նախաձեռնություններում, մասնավորապես՝ ճանապարհային երթեւեկության ոլորտում:

Սերժ Սարգսյանի եղբայրների ու թիկնազորի պետի շուրջ բացահայտումները կոռուպցիայի դեմ պայքարում շրջադարձային կետ են: Մի կողմից, դրանով վերջ է տրվում ռեկետին պետական ու մասնավոր հատվածում, երբ իներցիայով դա կարող էր շարունակվել, եւ երկրորդ՝ հարվածելով Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատին՝ վերջ է տրվում համակարգի բոլոր կասկածներին, որոնք կարող են կապված լինել «հակահեղափոխության» կամ ռեւանշի հետ, ինչպես նաեւ բոլոր պայմանավորվածություններին:

Դա փլուզում է օլիգարխիկ կոռուպցիոն համակարգն արդեն «վերեւից», ինչն այդ համակարգը դնում է «ազատ նավարկության» ռեժիմում, դրանից բխող հետեւանքներով:

Այս նշանային իրադարձությունները կարող են նախանշել օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման նոր ու վերջնական փուլը:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 2387 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 2.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: