Загрузка...
19:07
Ինչպես է ՀՀԿ-ն որոշել պատժել Ֆելիքս Ցոլակյանին

Հայաստանում ընտրական կոռուպցիայի մասին խոսակցությունները մշտապես եղել են եւ շարունակվում են մինչ օրս, սակայն կոռուպցիոն դրսեւորումներից բացառապես այս տարիների ընթացքում փաստարկված խոսվել են միայն ընտրակաշառքի դրսեւորման մասով: Սակայն նկատենք, որ ընտրական կոռուպցիան ավելի ընդգրկուն է: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրեթե չեն եղել ընտրություններ , որտեղ իշխանության կողմից չեն գործադրվել լծակներ ազդելու ընտրության արդյունքների վրա, եւ, մասնավորապես, տարիների ընթացքում Հայաստանում լայն տարածում գտավ ընտրակաշառք երեւույթը, որը Հայաստանի ընտրական համակարգը ամբողջությամբ խեղաթյուրեց:

Վերջին, 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ասվածի վառ ապացույցն են, քանի որ առավել առարկայական դարձրեցին այդ խոսակցությունները. յուրաքանչյուր քաղաքացի տեսավ, լսեց եւ զգաց, թե ինչպես իշխանական Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից բաժանվեցին 10 հազարական դրամներ եւ ինչպես այդ 10 հազարական դրամները կանխորոշեցին ընտրությունների ելքը: Այդ մասին անգամ խոսեցին, բարձրաձայնեցին միջազգային դիտորդները, եւ տարբեր միջազգային կազմակերպություներ անգամ հանդես եկան զեկույցներով:

Բայց նկատենք, որ ընտրակաշառքին զուգահեռ առավել կա մեկ այլ դժգույն երեւույթ, որը իշխանությունների ներկայացուցիչների կողմից գործադրվող ճնշումներն են դրամական տեսքով: Իսկ ի՞նչ է դա ենթադրում: Այսինքն` իշխող Հանրապետական կուսակցությունը իր սեւ բյուջեից ամեն ընտրության ժամանակ ընտրական գործընթացի կազմակերպիչներին փոխանցել է գումարներ, որոնք ծախսվել են ընտրական պրոցեսը վերահսկելի դարձնելու եւ ցանկալի արդյունք ունենալու համար: Նախորդ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես հայտնի է, ընտրական գործընթացը մարզերում փոխանցված էր մարզպետներին, որոնց պատասխանատվությանն էր թողնված ընտրությունների ելքը: Ըստ շրջանառվող լուրերի նրանց փոխանցվել են գումարներ, կամ որոշ մարզպետներ իրենք իրենց գրպանից են ծախսել կուսակցության համար:

Ըստ օդում կախված լուրերի` 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություների ժամանակ Հանրապետական կուսակցությունը Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին է փոխանցել 200 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի նա կազմակերպի ընտրական գործընթացը:

Ըստ օդում կախված լուրերի` Ֆելիքս Ցոլակյանը այդ կատաղի մրցակցության մեջ թեեւ բավականին ձայն է հավաքել, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ առատ ընտրակաշառքներ չի բաժանել եւ մեծապես գումարը ծախսել է ադմինիստրատիվ գործընթացների կազմակերպման վրա:

Սակայն երբ Սերժ Սարգսյանը թողեց ՀՀ նախագահի պաշտոնը եւ ապրիլի 17-ին ստացավ ԱԺ խորհրդարանի մեծամասնության ձայներ եւ ընտրվեց ՀՀ վարչապետ, այստեղից ՀՀԿ-ի ներսում սկսվեցին խոսակցություններ: Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելը հասարակության շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացրեց եւ վերջիններս «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դուրս եկան փողոց, եւ Հայաստանում իրականացվեց թավշյա Հեղափոխություն, եւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից:

Այս ամենից հետո` մայիսի 1-ին, Ազգային ժողովում , որպես վարչապետի թեկնածու պետք է ընտրվեր Նիկոլ Փաշինյանը, վերջինիս իշխող Հանրապետական կուսակցությունից միայն կողմ քվեարկեց ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստել եւ չի ներել Ֆելիքս Ցոլակյանի, ուստի գործի է անցել եւ որոշել է նրան պատժել:

Այսպիսով, խորհրդարանում իշխող Հանրապետական կուսակցությունը պատժելու այլեւս որեւէ լծակ չունի, որպեսզի նրան ստիպի հրաժարվել պատգամավորական ՀՀԿ մանդատից, ըստ օդում կախված լուրերի` նրանք հանդիպել են Ֆելիքս Ցոլակյանին եւ պահանջել են իրենց կողմից վճարած 200 հազար դոլարը վերադարձնել` պատճառաբանելով, որ նա կուսակցության մեջ «կռիս» է եղել եւ դավաճանել է կուսակցությանը:

Դարձյալ օդում կախված լուրերի համաձայն` կուսակցության ներկայացուցիչների եւ Ֆելիքս Ցոլակյանի միջեւ խսակցությունը թեժ է եղել, սակայն ի վերջո խոսակցությունը ունեցել է հանգուցալուծում:

Ֆելիքս Ցոլակյանի որդին խոստացել է կուսակցությանը վերադարձնել 100 հազար ԱՄՆ դոլարը, իսկ մյուս 100 հազար դոլարի ճակատագիրը հաշվարկել են այնպես, որ այն ծախսվել է կուսակցությանը ձայներ բերելու համար, այլ ոչ անձամբ Ֆելիքս Ցոլակյանի:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ, ինչի ի պատասխան վերջինս ասաց. «Ի՞նչ եք խոսում, ինչի՞ մասին եք խոսում, դա սուտ խոսակցություն է»: Այսինքն` Հանրապետական կուսակցությունը, իշխանական վերնախավը Ձեզանից գումար չի պահանջե՞լ. «Երբեւիցե նման խոսակցություն չի եղել, ինչի՞ մասին է խոսքը, աբսուրդ բաների մասին եք խոսում»:

Չնայած այս ամենին` լավ կլիներ ԱԱԾ գեներալ -լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը աջակցեր, որպեսզի Հայաստանում թավշյա հեղախությունից հետո բացահայտվեր ընտրական գործընթացի կոռուպցիոն մեխանիզմը, որը տարիներ շարունակեր ոչնչացրել է մեր երկրի ազատությունը, բռնացել է ընտրողների կամքի վրա: Առավել լավ կլիներ, որ Ֆելիքս Ցոլակյանը ոչ թե հերքեր, այլ մանրամասնորեն ցուցմունք տար, թե իրեն ով է տվե,լ ում միջոցով է գումարը փոխանցվել եւ ինչպես են կազմակերպվել ընտրությունները: Այս քայլով կարծում ենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ավելի շատ կնպաստեր Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քան այն մեկ ձայնի քվեարկությամբ, որը նա տվեց Նիկոլ Փաշինյանին, որն, ըստ էության, որոշիչ չէր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/807743/ 
 

Загрузка...
Դիտումներ: 573 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: