Загрузка...
09:43
Ինչ ապօրինություններ են արել Սաշիկ Սարգսյանն ու Վերին Գետաշենի գյուղապետը. հրաժարականի հետքերով.

 

«Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը երեկ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ էին անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։ Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել են բողոքի ակցիաները։

Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀԷԿ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիների բողոքի ակցիան Վերին Գետաշենում շարունակվել է, բայց արդեն նախկին նախագահի եղբոր ՀԷԿ-ի շահագործման դեմ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/811063/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 104 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: