Загрузка...
14:22
Հովիկը, Գագոն, Սաշիկն ու մյուսները՝ Ռոբերտի մայրամուտից առաջ

2014-ի փետրվարին Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, չդիմանալով գազի գնագոյացման վերաբերյալ պատգամավորների սուր հարցադրումներին, ասել էր. «Ես ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում»:

Այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատելի տագնապով հարցրել էր՝ ինչպե՞ս թե մայրամուտի մեջ:

«Ներողություն, էլ չեմ անի», զգաստացել էր Ռոբերտ Նազարյանը:

Հովիկ Աբրահամյանի տագնապը հասկանալի էր՝ Ռոբերտ Նազարյանի մայրամուտը լինելու էր նաեւ իր, օլիգարխիկ համակարգի մայրամուտը:

Բանն այն է, որ Նազարյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը կարգավորում է ռազմավարական ոլորտների սակագները՝ գազ, էլելտրաէներգիա, ջուր, կապ եւ այլն: Նրանից ոչ ոք ավելի լավ չգիտե, թե ինչպես է առաջանում գնագոյացումն այդ ոլորտներում, դրա ինքնարժեքի մեջ որքան է «կորուստը», որն իրականության մեջ ստվերային քվոտաներն էին՝ օլիգարխիայի բաժինը:

Եվ հատկապես՝ գազի ոլորտում, որտեղ գնագոյացման «բաժնետերերն» էին թե Հովիկ Աբրահամյանը, թե նրա խնամի Գագիկ Ծառուկյանը, թե Սաշիկ Սարգսյանը, թե այլ կարկառուններ:

Նախորդ վարչակարգն այդպես էլ ոչ մի անգամ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչպես է սահմանից այս կողմ ձեւավորվում գազի գինը՝ գրեթե կրկնապատկվում: ԱԺ-ում լսումներ էին կազմակերպվում, հանձնաժողովներ ստեղծվում, բայց դրանք ավարտվում էին անարդյունք, իսկ իրականում՝ գազի «փայատերերի» որոշակի համաձայնությամբ ու կոմպրոմիսով, որոնք տարբեր խնդիրներ էին ունենում իրար մեջ:

Նույն իրավիճակն էր նաեւ էլեկտրաէներգիայի, ջրի ու այլ բնագավառներում, որոնք գտնվում են Նազարյանի հանձնաժողովի իրավասության ներքո:

Անցել է 4 տարի, եւ Ռոբերտ Նազարյանը, փառք Աստծո, չապրեց իր մայրամուտը: Այն ժամանակ՝ հանուն օլիգարխիայի:

Բայց հիմա, երբ նոր կառավարություն է, որն արգելել է ստվերային «նալոգն» ու քվոտաները, նա պետք է որ նոր ու ավելի արժանապատիվ միտիվացիա ունենա՝ հանուն ժողովրդի պարզել այդ ռազմավարական ոլորտներում գնագոյացումը: Դա կլինի նրա կյանքի ամենապայծառ էջերից մեկը, իսկական լուսաբաց:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: