Загрузка...
17:41
ՀՀԿ-ն պատկերացրեց, թե որքան ավելի վատ է լինելու իր համար իրավիճակը

 

Հանրապետական կուսակցությունը չի կարող ընդդիմություն լինել նոր կառավարությանը մի պարզ պատճառով: Եվ այդ պատճառով էլ ՀՀԿ-ն չի կարող Հայաստանում ընդդիմություն լինել ընդհանրապես, գոնե առաջիկա տարիներին: Բանն այն է, որ լինել ընդդիմություն՝ նշանակում է հավակնել հանրային աջակցության միջոցով իշխնություն դառնալու՝ լինի դա ընտրության, թե հեղափոխության, արտահերթ զարգացումների միջոցով:

ՀՀԿ-ն չի կարող տեսանելի ապագայում վայելել հանրային աջակցություն, այնպիսի ծավալի, որը կտա կամ ընտրության, կամ արտահերթ զարգացումների միջոցով դառալ կամ վերադառնալ իշխանության:

Եթե քաղաքական միավորը չունի այդպիսի աջակցության հնարավորություն, ակնկալիք, ուրեմն նա չի կարող լինել ընդդիմություն: Հանրապետական կուսակցությունը տեսանելի ապագայում ու՞մ է համոզելու, որ ինքն ավելի լավ ու արդյունավետ կառավարող ուժ է, կամ կլինի այդպիսին: Գործնականում ոչ մեկին, բացառությամբ իհարկե նրանց, ում համար բավական անհարմար վիճակ է ստեղծվել ՀՀԿ իշխանությունից հեռանալով, եւ այդ վիճակը խորանալու է երկրում օրինականության ու իրավահավասարության խորանալու հետ մեկտեղ:

Բայց թավշյա հեղափոխության հաջողությունը վկայեց, որ այդ կոնտինգենտը մեծ չէ, ըստ այդմ այն չի կարող ընտրության կամ նոր հեղափոխության ճանապարհով ՀՀԿ-ին բերել իշխանության:

Այդպիսով, ՀՀԿ-ն ընդդիմություն դիտարկելը արհեստական է, կեղծ, չի համապատասխանում քաղաքական իրավիճակի տրամաբանությանը: Առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀԿ-ն կամա թե ակամա կարող է ունենալ քաղաքական էֆեկտիվ միայն մեկ դերակատարում, այն էլ կարճաժամկետ՝ լինել թավշյա հեղափոխության պահապանը, մինչ դրա լիարժեք ինստիտուցիոնալացում:

Խորհրդարանում Ծառուկյան դաշինքի եւ ՀՀԿ միջեւ մեղմ ասած բանավեճը հանրապետականին օգնեց պատկերացնել, թե որքան ավելի վատ է լինելու իր համար իրավիճակը, եթե չհաջողի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

Այլ հարց է իհարկե, եթե ՀՀԿ-ն օգնի իշխանության գալ Ծառուկյանին, հետո նրա օգնությամբ դառնալով արդեն այդ իշխնության ընդդիմությունը: Բայց այդ տարբերակը կարող է աշխատել միայն Հայաստանից զանգվածային արտագաղթի դեպքում, ինչպես միայն զանգվածային արտագաղթի պայմաններում էր աշխատում ՀՀԿ իշխանություն-ԲՀԿ ընդդիմություն հարաբերակցությունը:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 308 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: