Загрузка...
16:02
ՀՀԿ-ն իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտել պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլի առնչությամբ: «Խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել այդ իրավիճակին և խմբակցության որոշմամբ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ փաստորեն բացի պատգամավորի դիմումից, նաև խմբակցությունը հանդես եկավ նման քաղաքական որոշմամբ: 

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր: Ավելի վաղ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենք ունեն միասնական որոշում, որով Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցությունից կստանա 10+1 ձայն, մինչդեռ Փաշինյանը ՀՀԿ-ից ստացավ `13 ձայն: Մեծամասնություն կազմող խմբակցությունից հայտարարել էին, որ քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշումից շեղվելու դեպքով կլինեն լուծումներ: Խոսակցությունների համաձայն՝ միասնական դիրքորոշումից շեղված պատգամավորներն են Շիրակ Թորոսյանն ու Միհրան Պողոսյանը:

Նյութի աղբյուր  ԼՈՒՐԵՐ.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 265 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: