Загрузка...
11:11
ՀՀԿ-ն հակընդդեմ հանրահավաք է պատրաստում. փորձում են ստիպել ուսուցիչներին փողոց դուրս գալ

Հանրապետական պաշտոնյաները փորձում են օգտագործել պետական լծակները՝ հօգուտ ՀՀԿ-ի հանրահավաք կազմակերպելու համար: Այդ առթիվ ՀՀԿ պաշտոնյաները ճնշում են գործադրում ուսուցիչների վրա՝ ստիպելով այսօր երեկոյան փողոց դուրս գալ հօգուտ ՀՀԿ-ի:

Ուսուցիչներից մեկը դիմել է փաստաբան Գևորգ Գյոզալյանին՝ հարցնելով, թե եթե հօգուտ ՀՀԿ-ի փողոց դուիրս չգա, կարո՞ղ են իրեն հանել աշխատանքից:

«Նոր ինձ զանգել է դասատուներից մեկը և ասում է, որ այսպես կոչված թաղապետի մակարդակով փորձում են դասատուներին ի պաշտպանություն ՀՀԿ-ի փողոց հանել։ Հետաքրքրվում էր, եթե դուրս չգա իրան աշխատանքից կարող են հանել»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը՝ կոչ անելով մանկավարժներին և մյուսներին աշխատանքից հեռացնելու դեպքում դիմել իրեն:  «Եթե մեկը ձեզ աշխատանքից հանեց, կապվեք ինձ հետ, ես ձեր շահերը անվճար կներկայացնեմ ընդհուպ մինչև ՄԻԵԴ»,- գրել է փաստաբանը:

 

 

Աղբյուր՝   http://naxagah.info/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 277 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: