Загрузка...
17:51
ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատասխանը Գոռ Վարդանյանին

 

 

ՀԿԿՖ-ն պաշտոնապես տեղեկություն է տարածել:

<<Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, իռ գործունեության 13 տարիների ընթացքում երբևէ կուսակցականացված չի եղել. այն իրենից ներկայացնում է զուտ սպորտային կազմակերպություն, որն իրականացնում է մատաղ սերունդի ֆիզիկական և հոգեկան առողջության կերտումը:

Դիմում ենք հատկապես այն մարդկանց ովքեր սպորտից և հատկապես կարատեի ասպարեզից գաղափար անգամ չունեն. Գոռ Վարդանյանը և նրա կողմից ստեղծված <<Դոկենդո>> կարատեն ոչ մի կապ չունի Անդրանիկ Հակոբյանի և նրա ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հետ,որը հանդիսանում է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Ասենք ավելին մեր ֆեդերացիան սկզբմունքորեն դեմ է Գոռ Վարդանյանի կողմից՝ պաշտոնի չարաշահմամբ ապորինաբար բացված կարատեի <<Երևանյան ֆեդերացիաներ>>-ին, որտեղ Գոռ Վարդանյանը ընդգրկում է մեր և այլ օրնական ֆեդերացիաների կողմից՝ իրենց ոչ պատշաճ վարքի և գործունեություն ծավալելու պատճառով հեռացված մարդկանց:

Վերջինիս մասին բազմիցս մամուլին տեղեկացրել է մեր ֆեդերացիան, ինչպես նաև այլ ֆեդերացիաներ՝ բարձրաձայնելով, որ Գոռ Վարդանյանի նմանորինակ գործունեությունը սպորտի բնագավառում ուղղակի պառակտիչ նպատակներ է հետապնդում և միտված է կարատեն իր մենաշնորհը դարցնելուն մեր երկրում:>>

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 405 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: