Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում է: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է New York Times թերթը:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել է, երբ Facebook-ը ջանում էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը: Ինչպես նշել է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը:

Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրան ... Читать дальше »

Категория: Հետաքրքիր | Просмотров: 86 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

 

Մարդկային ուղեղը հնարավորություն ունի ինֆորմացիան ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Սակայն ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության շնորհիվ: Պետք է մանկուց հոգ տանել աչքերի մասին, քանի որ աչքերն ապահովում են ճիշտ կողմնորոշումը, կենցաղային և աշխատանքային առաջադրանքների արագ և որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

20-րդ դարի վտանգը

Ներկայիս կյանքը և աշխատանքն անհնար է պատկերացնել առանց համակարգչի և հեռուստացույցի: Գալով գրասենյակ` մենք միացնում ենք համակարգիչը և անցկացնում դրա առջև ամենաքիչը 8 ժամ: Ծանրաբեռնված աշխատանքից վերադառնալով տուն` հարմարավետ նստում ենք բազմոցին և նայում սիրելի հեռուստահաղորդումը կամ նորից միացնում համակարգիչը: Ոչ ոք չի բացառում այդ հայտնագործությունների անհրաժեշտությունը և օգտակարությունը, չէ՞ որ դրանք են աշխատանքը դարձրել դյուրին և հարմար: Սակայն մոտ տարածությունից էկրանի դիմաց երկ ... Читать дальше »

Категория: Հետաքրքիր | Просмотров: 220 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)