Загрузка...
21:14
Հայտնի է ԶՈւ Գլխավոր շտաբի նոր պետի անունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի անունը:

Նա գրել է. «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»:

Հիշեցնենք, որ նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր նշանակվել է Գլխավոր ռազմական տեսուչ:

Հավելենք, որ Արտակ Դավթյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Կենսագրական տվյալներ

Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան),

ՀՀ ռազմական գործիչ,

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր (2010)։

Կրթություն

· Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

· 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

· Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայությունը

· 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

· 1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

· 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

· 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պարգևներ և կոչումներ

· Գեներալ-մայոր (2010):

· «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):

· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):

· Արիության մեդալ:

· ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։

· ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/809110/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 281 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: