Загрузка...
22:23
«Հարգելիʹ տիկին, ոստիկանությունն ու վկաներն ասում են, որ մարդ է ծեծել... Քի՞չ է...». Ստյոպա Սաֆարյանը դիմում է Մասիսի քաղաքապետի մորը

Ոչ մի մոր չեմ ցանկանա, որ ունենա այս ապրումները: Բայց մայրը նրա համար է նաև, որ սեփական զավակին հուշի ճիշտ արարքներ գործել, չսրբացնի սեփական զավակին, երբ նա սխալ է գործել: Երջանկահիշատակ մայրս մինչև վերջին պահը ուռու տերևի նման դողում էր իմ քայլերի համար, գիտեր, որ իմ քաղաքական գործունեության ոչ բոլոր խնդիրների ու մանրունքների մասին եմ տեղյակ պահում իրեն (զուտ չանհանգստացելու համար): Բոլոր հնարավոր ալիքներով լսում էր բոլոր լուրերը, բոլոր բամբասանանքերը, որ իմանար նաև, թե իմ մասին ինչ են խոսում, ու հաճախ ինձ անակնկալի էր բերում, երբ հարցուփորձ էր անում իմ կողմից իրենց չհայտնած որևէ դրվագի մասին: Փոքրիկ, բայց վառ օրինակը Ինգա և Անուշ Արշակյանների հայտնի հարցազրույցի վերաբերյալ իմ տված գնահատականն էր ֆեյսբուքում, երբ մինչ ինքս կորոշեի հրապարակավ ներողություն հայտնել իմ արտահայտչաձևի համար, ինքը մեր տանը դեմ դուրս եկավ ինձ ու պաշտպանեց քույրերին ու ասաց, որ ես սխալ եմ արել ու պետք է ներողություն խնդրեմ: Սա պատմեցի զուտ իմ օրինակի վրա ցույց տալու համար, որ մայրը միայն որդուն, զավակին հերոսացնելու ու մեծարելու համար չէ: Այսքան երիտասարդ մայրը տեղյակ չէ՞ր, որ իր որդին քրեորեն պատժելի արարք է գործել... Կասկածում եմ.... Նա նույնիսկ հարց է տալիս՝ այդ ի՞նչ է արել իմ տղան. մարդ է սպանե՞լ, գողություն է արե՞լ,՝ շրջանցելով այլ արարքի մասին հարցը, այն է՝ մա՞րդ է ծեծել: Այո, հարգելի տիկին, ոստիկանությունն ու վկաներն ասում են, որ մարդ է ծեծել... Քի՞չ է....

Սեփական զավակին անարխիստ դաստիարակող, թույլին խոշտանգելը խրախուսող, երկրի սոցիալական/ընկերվարական մթնոլորտի վրա թքած ունեցող, փողոցում ու քուչում ջունգլիների կամ գողական օրենքներից չմտահոգվող, իրենց զավակին այդ ջունգլիներում կամ աշխարհում հաղթող երազող ծնողները թող լավ նայեն Մասիսի քաղաքապետի մոր ապրումներն ու ականջներին օղ անեն: Թեպետ ի՜նչ եմ ասում՝ դաս քաղելու ավելի դաժան ու ուսանելի դեպքեր կան: Մնում է դաս քաղող լինի:

 

https://www.facebook.com/duxov1/videos/238055773619860/

 

http://mamul.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 762 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: