Загрузка...
08:59
«Գլուխը կջարդեմ, ով ուզում ա լինի»․ գեներալի սպառնալիքները Փաշինյանին վախեցնո՞ւմ են

Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում խիստ ջղաձգված էր։ Նա չկանգնեց լրագրողների հարցերին պատասխանելու և միայն մի քանի սպառնալիք հնչեցրեց։

«Խոսացողները ղալաթ են անում»,- քայլելով խոսում էր Գրիգորյանը․ «Ով ուզում ա խոսա, ղալաթ ա անում, շան պես հաչում են․․․ ես 100 տոկոս մնալու եմ․ կասկածող ըլի, գլուխները կջարդեմ, ով ուզում ա լինի»։ Սպառնալիքներ հնչեցնելով՝ գեներալը մտավ ԱԺ նիստերի դահլիճ։

Իհարկե, ոչ ոքի արդեն չեն զարմացնում գեներալի սպառնալիքներն ու հայհոյանքները, սակայն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, երկրում իրավիճակ է փոխվել ու, եթե իսկապես փոխվել է, ապա ժամանակն է նաև զբաղվել Էջմիածնում տիրող անկարգություններով ու «բեսպրիդելով», որի վառ ներկայացուցիչն է գեներալ Մանվելը՝ շրջապատված իր մանկլավիկներով։

Անշուշտ, կարելի է և անտեսել նրա կամայականությունները և Էջմիածինը բդեշխության վերածելու փաստը, սակայն դժգոհողները շատ են, տուժողները՝ առավել ևս․․․

NEWSPRESS.am-ին հայտնի են բազում տուժած քաղաքացիներ, ովքեր իրենց հասցված վնասի մասին լռել են՝ վստահ լինելով, որ միևնույնն է՝ այն չեն բացահայտելու։ Կան նաև քաղաքացիներ, ովքեր հաղորդում են տվել ոստիկանությանը, սակայն գործը չբացահայտած՝ փակել են։

Հայտնի են դեպքեր, երբ, օրինակ, Էջմիածնում այս ու այն վայրում կայանված մեքենաները վնասվում են մանվելականների կողմից։ Բոլորը գիտեն, ոմանք տեսել են, բայց գեներալի սպառնալիքներից վախենալով՝ լռում են։ Այդպես, օրինակ, մեր տեղեկություններով, 2015 թվականի օգոստոսին մոսկվաբնակ Կարինե Հովհաննիսյանն իր ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի և երկու զավակների հետ գալիս է Հայաստան՝ հանգստանալու։ Նրանք տարիներ շարունակ չէին եղել հայրենիքում և սեփական մեքենայով անփորձանք Հայաստան մտնելով՝ առաջին գործով մտնում են Էջմիածին, մեքենան կայանում կենտրոնում և գնում Մայր տաճար՝ մոմեր վառելու։

Մոտ 30 րոպե անց, երբ ընտանիքը վերադառնում է մեքենայի մոտ, պարզվում է, որ ինչ-որ մեկը կամ մի քանիսը, իջեցրել են ամուսնու մեքենայի 4 անվադողերը։

Նրանք անմիջապես դիմում են ոստիկանություն, սակայն գործին ընթացք չեն տալիս։ Նման օրինակ դեպքերը շատ են։

Այս անպատժելիության մթնոլորտն Էջմիածնում Մանվելի և նրա ենթակաների համար տարիներ շարունակ է։ Ու եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես որոշել է «Նոր՝ ազատ, անկախ ու օրինական Հայաստան» ստեղծել, ապա թերևս պետք է ուշադրություն դարձնի նաև Էջմիածնում տիրող անօրինականություններին և, ի վերջո դուրս գա մանվելականների դեմ ու «տապալի» հաստատված ճորտատիրական կարգերը, եթե իհարկե չի վախենում գեներալի սպառնալիքներից։

 

 

 

 

http://totalnews24.info/blog/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 54 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: