Загрузка...
17:05
Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը. Էրդողան

Անկարայում այսօր կայացած Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը հավաստիացրել է, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել, թե Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամողջականույան, սահմանների անքակտելիության շրջանակներում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է»,- ասելէ Էրդողանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամոտ երկրներն են ու ամենասերտ դաշնակիցները:

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում ստորագրվել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները այսօր նաև առանձնազրույց են ունեցել:

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Загрузка...
Կատեգորիա: Լուրեր Աշխարհից | Դիտումներ: 172 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: