Загрузка...
22:24
Գեներալ Մանվելը միայնակ չի գործել. ԱԱԾ-ն ունի բոլոր տվյալները

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ կողմից գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներին: Նրա խոսքով՝ մենք տեսնում էինք, որ աչքներիս առաջ օրեցօր մարդիկ իրենց ապրելակերպով ու գործելակերպով դառնում էին ավելի ցինիկ ու անպատժելի:

«Մենք, իհարկե, տեղեկություններ էինք ստանում տարբեր հանցագործությունների մասին, որոնք հրապարակային դրսևորումներ ունեին, բայց կար որոշակի բարոյական սահմանի ընկալում: Սպասել, որ ամենաթեժ պահերին կկատարվի մի ճղճիմ հանցագործություն մի մարդու կողմից, ով հանդես էր գալիս որպես հայրենասիրության ջատագով կամ Բաքվում թեյ խմող, դա մի քիչ փաստի առումով անակնկալ էր ինձ համար»,- ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ նախորդ իշխանությունների օրոք գործել է համակարգ, գեներալ Մանվելը միայնակ չի գործել: Նրա խոսքով՝ այն, ինչ ցուցադրվեց ԱԱԾ կողմից, դրանք մեկ ամսվա ընթացքում հավաքագրված տվյալներ չէին:

«Դրանք ավելի շուտ էին հավաքագրվել, ուղղակի ընթացք չէր տվել, որովհետև հենց Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն ժամանակին դիմել են, միջնորդել են, որ ների: Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ գեներալ Մանվելի նման երևույթները, հանձինս Միհրան Պողոսյանի, Լիսկայի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի, Սամվել Ալեքսանյանի և այլոց, Սերժ Սարգսյանի իշխանության հենարանն են եղել: Այսինքն՝ նրանք ծառայություն են մատուցել իշխանությանը և դրա դիմաց ստացել են անպատժելիություն»,- ասաց նա:

Ըստ Սաքունցի՝ այս գործով բացահայտվում է ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլ հենց նախորդ իշխանության բնույթը:

“Եվ ես առավել քան քան վստահ եմ, որ այդ, այսպես կոչված, դոսյեները, որոնք Սերժ Սարգսյանն օգտագործել է որպես հպատակեցնելու միջոց, դրանք հայտնի են եղել: Եվ, բնականաբար, այդ հանցագորոծությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել էին կամ Ոստիկանության, կամ ԱԱԾ միջոցով: Պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դրանց ընթացք չեն տվել”,- ասում է Սաքունցը:

Այսօրվա գործողություններն, ըստ իրավապաշտպանի, այդ անպատժելիության և կոռուպցիոն ամբողջ համակարգի կազմաքանդում կարելի է համարել:

«Սա այն ամենի բացահայտումն է, թե ինչպիսին պետք է չլինի որևէ իշխանություն: Եվ ավգյան ախոռները մաքրելու ժամանակաշրջանն է: Որքան էլ հոգեբանորեն ծանր լինի այդ ամենին առերեսվելը, բայց դա այն անհրաժեշտ ճանապարհն է, որով պետք է գնալ: Նույնը պետք է վերաբերի թե Սաշիկ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ մենք հիմա բացի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից, ակնկալում ենք նաև, այսպես կոչված, իրավական գնահատական չստացած հանցագործությունների ուղղությամբ քննության իրականացում, որը տարիներով մնացել է հանրային օրակարգում»,- հավելեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե որոշ անձինք արդեն սկսել են լքել Հայաստանը, նման տեղեկություն կա, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասին, Արթուր Սաքունցն ասաց, որ ՀՀԿ-ն իր կուսակիցներին պետք է կոչ անի չխուսափել պատասխանատվությունից:

«Երկիրը ո՞ւր եք թողնում, գնում: Թե՞ երկիրը միայն վայելելու համար էր: Այսինքն՝ պետք է նաև քաջություն ունենալ՝ պատասխանատվություն կրելու»,- ասաց նա:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1432 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
эмуня
https://drive.google.com/file/d/1QCR11oQmJg04ezW5vxaDOxO05DGgRk6b/preview

Имя *:
Email *:
Код *: