Загрузка...
21:54
Գեներալ Մանվելին «փչացրել» է Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան

 

Տղաներն անցան պատերազմի փորձությունը, բայց, ցավոք, չկարողացան հաղթահարել խաղաղության, նյութապաշտության փորձությունը և նմանվեցին իր տված կաթը թափող կովին, կարծում է Սարգսյանը։

 Արցախյան պատերազմի հրամանատարներից շատերին «փչացրել» են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբայրը։

«Ի՞նչ է նշանակում «փչացրել» են։ Պատասխանեմ։ Այդ մարդկանց անսահմանափակ հզորություն և ունեցվածք են տվել։ Փոխարենը խնդրել են բոլոր միջոցներով աջակցել իշխանությանը։ Եվ այդ մարդիկ չեն դիմացել գայթակղությանը», — ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ մինչ 99 թվականը Մանվել Գրիգորյանը ոչ պատգամավոր էր, ոչ ջիպեր ուներ, ոչ Էջմիածնում տուն ուներ, ոչ էլ ԵԿՄ վարչության անդամ էր:

«Նա այդ ժամանակ Հորադիզում էր, այնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո նա եկավ Երևան: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին գեներալի կոչում տվեց և պաշտոն, ինչի արդյունքում ինձ ազատեց աշխատանքից, հայտարարեց, որ փողի վրա նստած փող ենք ման գալիս ու ամբողջ ազգը սկսեց փող ման գալ: Այսպես, այդ գաղափարն էր, որ հիմք դրեց նյութապաշտությանը»,- ասաց Սարգսյանը։

Դա բոլորովին չի նշանակում, որ «Երկրապահ» կամավորների միությունում բոլորնն այդպիսին են։ 2016թ-ի ապրիլին Արցախ են մեկնել «Երկրապահի» հինգ հազար ներկայացուցիչներ։

Նրանց ղեկավարել է Մանվել Գրիգորյանը, հասկանալի է, որ նրան կարող էին պահածոներ տրամադրել այդ մարդկանց համար։ Սակայն անհասկանալի է, թե ինչու է նա որոշել ինչ-որ բան թողնել իրեն, այլ ոչ թե բաժանել զորամասերին, ասում է Սարգսյանը։

«Մարդը միաժամանակ քաղցկեղ և շաքարախտ ունի։ Նրա թոքի կեսը հեռացված է։ Նա քիմիա է ընդունել։ Նրա ինչի՞ն էր պետք խտացրած կաթը։ Դժբախտաբար, կարծում եմ` պատասխանը նույնն է` նյութապաշտությունը, որով նա վարակվել էր», — հավելեց նա։

Ըստ Սարգսյանի` նման խախտումներն աններելի են, բայց գլխավորը` հասնել նրանց, ովքեր նման համակարգ են ստեղծել։

Նյութի աղբյուր armeniasputnik.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1430 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2  
милаша
https://drive.google.com/file/d/1OavIY3k_ZOXSGIkFMSAaMmXk0Ii-eGZ2/preview

1  
василия
https://drive.google.com/file/d/10oa45umUm8bWmCE3c-OqcSr9Old13lrA/preview

Имя *:
Email *:
Код *: