Загрузка...
15:43
Ֆուտբոլային սուպերաստղերը Երևանում հանդիպում կանցկացնեն

 

Հուլիսի 8-ին՝ Երեւանում կկայանա Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի հավաքականների հանդիպումը, այդ մասին այսօր հայտնել են Արթուր Սողոմոնայնն ու Նոբել Առուստամյանը:

Արդեն հայտնի են մի քանի լեգենդար ֆուտբոլիստների անուններ, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը այդ խաղին.

Հարավային Ամերիկայի հավաքական — Ռիվալդո, Ռոբերտո Կառլոս, Սերժինյո, Գաբրիել Բատիստուտա, Էռնան Կրեսպո, Իվան Կորդոբա, Տիդա, Կաֆու, Իվան Սամորանո:

Եվրոպայի հավաքական — Յուրի Ջորկայեֆ, Պաոլո Մալդինի, Դիմիտրի Ալբերտինի, Կախա Կալաձե, Իգոր Բելանոր, Ռայան Գիգզ, Յարի Լիտմանեն, Խրիստո Ստոիչկով, Լյուդովիկ Ժյուլի, Լևան Կոբիաշվիլի:

Այս պահին բանակցություններ են ընթանում նաև Տոտտիի, Պույոլի և Մաթեուսի հետ:

Իսկ Ռոնալդինյոն ցավոք՝ չի ժամանի Երևան: Արթուր Սողոմոնյանն ասաց, որ նչա ժամանմաան հետ կապված խնդիրներ կան:

Սողոմոնյանը նաև հավելեց, որ հանդիպման տոմսերի գները լինելու են շատ մատչելի:

Հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 11-ից: Գները կսկսվեն 5000 դրամից:

Նյութի աղբյուր  sportarmenia.ru

Загрузка...
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 116 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: