Загрузка...
17:14
Facebook-ն օգտատերերի տվյալները տրամադրում է սմարթֆոնների տասնյակ արտադրողների. NYT

 

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում է: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է New York Times թերթը:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել է, երբ Facebook-ը ջանում էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը: Ինչպես նշել է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը:

Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրանց ընկերների տվյալներն ստանալու հնարավորություն, ընդ որում առանց վերջիններիս համաձայնության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նյութի աղբյուր  lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 86 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: