Загрузка...
14:46
«Երևան սիթիներում» մսամթերքը թանկացավ 18-20 տոկոսով. Սամվել Ալեքսանյանն իրագործում է սպառնալիքը (լուսանկարներ)

Ազգային անվտանգության ծառայության գործողություններից հետո այսօր արդեն երևանյան խանութներում, մասնավորապես՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, մսամթերքը կտրուկ թանկացել է։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խանութի աշխատողներն ասացին, որ մսամթեքրը թանկացել է 18-20 տոկոսով։ Այսօրվա ընթացքում սպասվում է նաև միրգ բանջարեղենի թանկացում։

 

Այսօր ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել էր սպասվող թանկացմանը և ասել.

«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»:

 

 

 

 

Աղբյուրը՝ aysor.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 72 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Сандро

https://drive.google.com/file/d/1ZsjPW3dA1nCRk2P9mGBemTKbP_cHEuSB/preview

Имя *:
Email *:
Код *: