Загрузка...
10:35
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանը։ Վերջինս այլ մանրամասներ չի հաղորդել։

Ներկայումս Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոցում է: Tert.am–ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ է, որ ինքնացգացողության պատճառը երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցող իրադարձություններն էին, վերջինս ասաց.«Դե, կուտակվում է, էլի, ես ինչ ասեմ»:

Արամ Սիմոնյանն ասաց, որ սրտի ստենտավորում չի առաջարկվել, քանի որ հիմա հետազոտությունների փուլն է:

«Հետազոտություններ են անում, էլի, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե չի՞ վերանայել իր հրաժարական չտալու մասին որոշումը, վերջինս ասաց. «Չէ, ես դրա մասին դեռ չեմ մտածել, լավ չեմ»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց։ Ակցիայի մասնակիցները չորս պահանջ էին դրել՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում և ուսխորհրդի և արհմիության գործունեության ժամանակավոր դադարեցում:



Ակցիայի մասնակիցները նախ շրջեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներով, ապա բարձրացան ռեկտորի մոտ, որտեղ պայմանավորվեցին, որ հանդիպումը տեղի կունենա ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում։ Ակցիայի մասնակից ուսանողները ԵՊՀ ղեկավարության հետ և ավելի քան 2 ժամ ներկայացնում իրենց դժգոհությունները՝ կապված բուհի ղեկավարման հետ։ Ուսանողները բաև բողոքում էին, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ԵՊՀ ղեկավարությունը խոչընդոտել է իրենց ազատ տեղաշարժմանը։ 

Հանդիպումից հետո ուսանողները ռեկտորի աշխատասենյակի դիմաց նստացույց իրականացրին: Նրանց մի մասը ԵՊՀ  գիտխորհրդի դահլիճում էր տեղավորվել և հայտարարում էր, որ չեն պատրաստվում հեռանալ մինչև ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական չտա: 

 

 

 

http://www.tert.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 367 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Анвер

https://drive.google.com/file/d/1sB5VgaoaCfMJVoPvQi1R4PUNUOCKNZYI/preview

Имя *:
Email *:
Код *: