Загрузка...
18:04
ԵՊՀ հայտարարությունը. Արամ Սիմոնյանը բողոքում է ճնշումներից

Լուսանկարը hetq.am-ի

ՀՀ նախագահին

ՀՀ վարչապետին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Լրատվամիջոցներին

Միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին

Հարգելի գործընկերներ.

Երևանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետևանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի և վտանգավոր։ Լինելով միջազգային բուհական համայնքի անդամ, պատշաճ կատարելով ստանձնած պարտավորությունները և համարելով, որ կոպտորեն խախտվում է բուհական ինքնավարության սկզբունքը, ակնկալում ենք Ձեր արագ և գործուն աջակցությունը՝ Երևանի պետական համալսարանը քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար։

 Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 135 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: