Загрузка...
15:33
ԵՄ-ն Հայաստանի նոր վարչապետի հետ համագործակցության հույս ունի

Եվրամիությունն ուրախ է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ համագործակցության հեռանկարի համար: Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ եվրահանձնակատար Յոհաննես Հանի հայտարարության մեջ:

«Հայաստանի խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրեց Սահմանադրության համաձայն:

Եվրամիությունը հույս ունի նրա եւ նրա կառավարության հետ համագործակցել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ուղղությամբ, որը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգման ու հանուն Հայաստանի բոլոր քաղաքացիների բարգավաճող եւ կայուն երկրի ստեղծման նպատակով:

Այս կարեւոր նպատակներին հասնելու համար նախկինի նման վճռորոշ նշանակություն ունի Հայաստանում շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի միջեւ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը, բազմակողմանի երկխոսությունը»,- նշված է հայտարարության մեջ:

 

Նյութի Աղբյուր News.am

Загрузка...
Դիտումներ: 386 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: