Загрузка...
16:48
Եկան, գործը պարալիզացրին, մեր «արյունը խմեցին» ու ոչինչ չգտան. ի՞նչ փուլում է ռուսաստանահայ գործարարների վեճը

 

Ռուսաստանահայ գործարարներ Արա Աբրահամյանի և Ռուբեն Գրիգորյանի միջև առաջացած վեճը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Ամիսներ առաջ «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածը, ու, իր իսկ խոսքերով, դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։ Գործն անգամ հասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդուանարան, որտեղ այն ուսումնասիրել և ուղարկել էին ՌԴ ներքին գործերի նախարարություն։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը նշեց, որ տևական ժամանակ է՝ ընկերությունում ստուգումներ էին անկացվում, սակայն ոչինչ չեն գտել. «Մեր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ պատվիրված է, որևէ հիմք չկա, ուստիև ոչինչ չկա։ Հիմա գործն առկախված վիճակում է, գուցե 1-2 ամիս անցնի, նորից գան, ինչ-որ ստուգումներ անցկացնեն, բայց վստահեցնում եմ՝ ոչինչ այստեղ գտնել չեն կարողանա, մենք ամբողջությամբ մաքուր ենք աշխատում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ ինչպես իրենք նախկինում վստահեցրել են. գործն ամբողջությամբ շինծու է եղել, հիմքեր չկային, «բայց քանի որ կար վերևից հրահանգ, ապա ստիպված էին այս բոլոր միջոցառումներն անցկացնել»։ «Եկան, մեր արյունը խմեցին. հասկանում եք երևի, ամբողջ օրը գրասենյակի աշխատանքը պարալիզացված էր։ Այդ ամբողջ հարցերը հիմա առկախված վիճակում են, ոչ ոք չգիտի՝ ինչ անել հաջորդիվ։ Գործը փակել չեն կարող, որովհետև կա՛մ գումար են ստացել, կա՛մ գուցե հիմա փակել չեն կարող, որոշակի ժամանակ է հարկավոր։ Բոլորը դա հասկանում են, խոսում այդ մասին, բայց օրենքն ահա այսպիսին է»։

Յուրի Սեմյոնովը նշում է, որ իերնք այս փուլում անելիք չունեն, միայն կարող են դիմումներ ուղարկել, որպեսզի գործը կարճեն. «Իսկ մեզ պատասխան է գալիս, որ գործն օրինական կերպով է հարուցվել, քննությունը կշարունակվի։ Հիմա այսպիսի իրավիճակում ենք, ու երևի դեռ երկար ժամանակ կլինի այսպես»։

Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, որ ո՛չ Արա Աբրահամյանը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչները այս ընթացքում իր հետ կապ հաստատել չեն փորձել: «Անձամբ ես ոչինչ չեմ խոսել, մյուսների մասով չեմ կարող մեկնաբանել, գուցե ինչ-որ մեկի հետ խոսել են, բայց ոչ իմ։ Գուցե ղեկավարությունը խոսել է, բայց ես անձամբ ոչինչ չգիտեմ այդ մասին»,-եզրափակեց նա։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 479 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Клеопатра
https://drive.google.com/file/d/17QU4sQVobo-aFuQPZuvTq9Ou9fAaUc1N/preview

Имя *:
Email *:
Код *: