Загрузка...
17:36
Էջմիածինը ազատագրվում է Դոն Պիպոյից ու Գրիգորյաններից. Գործողությունը սկսված է

 

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր առավոտվանից միաժամանակյա գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա հակառակորդ, հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ամառանոցներում:

Ըստ ամենայնի` Հայաստանի քաղաքական իշխանությունը կանխատեսելի որոշում է կայացրել Էջմիածնի ճգնաժամը հաղթահարելու, կրքերը հանգստացնելու ուղղությամբ:

Դոն Պիպոյի հրահրած գործողություններն որևէ աղերս չունեն թավշյա հեղափոխության շարունակության, նրա լոկալ դրսևորման հետ: Էջմիածինցիները զզվել են գեներալ Մանվել Գրիգորյանի շրջապատի տասնամյակների բեսպրեդելից, սակայն ելքը քրեական հեղաշրջումը չէ: Սկզբունքորեն Էջմիածինը չի կարող ազատվել Գրիգորյանների միլիտարիզացված համակարգից և հայտնվել, այսպես կոչված, զոնում, որտեղ օրենքների փոխարեն` գործելու են հանցագործ աշխարհի «պանյատիաները»:

Մյուս կողմից` Դոն Պիպոյի կրիմինալ հեղաշրջման միակողմանի կասեցումը կարող էր սխալ ընկալվել էջմիածինցիների կողմից, ովքեր, ի վերջո, ուզում են, որ թավշյա հեղափոխության հետևանքները հասնեն իրենց քաղաք:

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գտել է թերևս միակ ռացիոնալ լուծումը` Էջմիածինը պետք է ազատագրել թե Մանվել Գրիգորյանի կլանից և թե Դոն Պիպոյի բանդայից: Ընդ որում` Փաշինյանը հստակ հակացնում է, որ խնդիրը հանգուցալուծվելու է ոչ այնքան քաղաքական, որքան` իրավական հարթության վրա: Այս մոտեցումը միանգամայն համարժեք է, որովհետև Էջմիածնի հակամարտության երկու կողմերը, նրանց գզվռտոցը քաղաքականության հետ առնչություն չունեն և վերաբերում են այնպիսի հարցերի, որոնցով, որպես կանոն, զբաղվում են իրավապահ մարմինները:

Դոն Պիպոն և Մանվել Գրիգորյանն` անկախ իրենց անցած ուղուց, ըստ էության` ներկայացնում են հոգեվարք ապրող քրեաօլիգարխիայի տարբեր շերտերը և նրանց հակասությունները տեղ չունեն նոր Հայաստանում:

Դոն Պիպոն սովորական հանցագործ է, որը Հայաստանում տեղ չունի ապաքրեականացման գործընթացի համատեքստում: Մանվել Գրիգորյանն օլիգարխացած գեներալ է և տրամաբանական է, որ նրա կլանը պետք է զրկվի արատավոր համակարգի կողմից տրված արտոնություններից, պաշտոններից:

Նիկոլ Փաշինյանը համապարփակ լուծում է տալիս. նա Էջմիածինն ազատագրում է թե Գրիգորյանների և թե Դոն Պիպոյի ճիրաններից, որ ամենակարևորն է` նրանց հնարավոր արյունոտ բախումից:

Սա հենց այն ճանապարհն է, որ թավշյա հեղափոխությունը հասցնում է Էջմիածին: Այդ քաղաքի ժողովուրդը պետք է ձևավորի տեղական իշխանություն, հանրային կյանք` ձերբազատված մաուզերիստական, գողական ճնշումներից:

Նյութի աղբյուր  http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 760 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: