Загрузка...
19:16
Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

 

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց.

«Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան՝ ծրագիր էր ներկայացված»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ վարչապետի ելույթն ավելի լավն էր, քան՝ հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ ավելի լավն էր, քան՝ ծրագիրը. «Ստացանք կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել։ Հակառակ պարագայում՝ բազմաթիվ ոճաբանական խնդիրներ լուծված կլինեին։ Երբ դուք ընդդիմադիր էիք, պարոն վարչապետ, իսկապես փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ՝ կերազեիք՝ որպես ընդդիմադիր, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր, պատկերացնո՞ւմ եք՝ այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք, ինչ հռետորաբանության վարպետության դասեր կտայիք։

Անկեղծ խոստովանեք, որ այսօր մի քիչ մեզ նախանձում եք, որ այս ամբիոնից այս առիթն ունենք ձեր փոխարեն։ Երբ 1919 թվականին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակի մեջ գրել էր՝ դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»։

Նյութի աղբյուր  paninfo.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 193 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: